ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կոնվերս Բանկը ներկայացնում է նոր արտոնություններ` հատուկ կանանց համար

13.06.2014

Կոնվերս Բանկը ներկայացնում է նոր արտոնություններ` հատուկ կանանց համար: Մինչև հոկտեմբերի 30-ը բանկում կգործեն մի շարք ակցիաներ՝ Woman’s Card հին և նոր քարտապանների համար:

Այսպես, մինչև հոկտեմբերի 30-ը ձեռք բերելով MasterCard Standard Woman’s Card-ը և բանկ ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթը առավել արագ և հեշտ կարելի է ստանալ մինչև 1 մլն ՀՀ դրամ վարկային սահմանաչափ: ՀՀ դրամով Կոնվերս Բանկի աշխատավարձային նախագծերի ներքո բացված քարտային հաշիվների համար տարեկան տոկոսադրույքը կկազմի ընդամենը 20%, իսկ այլ հաճախորդների համար՝ 22%:

Կոնվերս Բանկը հոգ է տարել նաև է իր քարտապանների հանգստի մասին: Ակցիայի ժամանակահատվածում Woman’s Card ձեռք բերած հաճախորդները կստանան անվճար ճամփորդական ապահովագրություն 12 ամսվա ընթացքում 15 օր արտերկրում գտնվելու համար՝ ներառյալ ուղեբեռի ապահովագրությունը:

Woman’s Card բոլոր քարտապանները կարող են նաև օգտվել մի շարք զեղչերից տուրիստական գործակալություններում:

Եվս մեկ մեծ անակնկալ Կոնվերս Բանկից և Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությունից: Woman’s Card քարտապանները «ԿԱՍԿՈ կանանց համար» ծառայության դիմաց կվճարեն միայն 70.000 դրամ՝ 77.500-ի փոխարեն:

Woman’s Card արձակուրդային ակցիային ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ Կոնվերս Բանկի կայքում:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x