ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ինեկոբանկը դարձել է կուտակային կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատոր

12.06.2014

2014թ.-ի հունիսի 2-ին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին շնորհվել է կուտակային կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ: Այսպիսով ընկերությունը կսպասարկի կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին` միջնորդելով Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի կողմից մասնակիցներին մատուցվող ծառայությունները:

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն համալրել է արդեն իսկ գործող 7 հաշվի օպերատորների ցանկը, որոնց թվում են «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ն և 6 բանկեր՝ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ, «Արդշինինվեսբանկ» ՓԲԸ,  «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ, «Կոնվերս Բանկ» ԲԲԸ, «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ, «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ:

Կենսաթոշակային համակարգի մասնակիցները կարող են նշված հաշվի օպերատորների և «Իմ հաշիվ» հավելվածի միջոցով կառավարել իրենց կենսաթոշակային հաշիվները, մասնավորապես՝ ներկայացնել ֆոնդի և ֆոնդի կառավարչի ընտրության և այլ դիմումներ, ինչպես նաև ստանալ տեղեկատվություն կենսաթոշակային հաշվով կատարված գործառնությունների վերաբերյալ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x