ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Repsol-ը դատի է տվել Արգենտինային

17.05.2012

Repsol իսպանական նավթային ընկերությունը դատի է տվել Արգենտինայի իշխանություններին՝ փոխհատուցում պահանջելով YPF-ի ազգայնացման դիմաց։

Արգենտինայի խոշորագույն նավթային ընկերության՝ YPF-ի դեմ հայցը մայիսի 15-ին Նյու Յորքի դատարան են ներկայացրել Repsol-ը և YPF-ի ևս մեկ բաժնետեր՝ ամերիկյան Texas Yale Capital-ը, հաղորդում է AFP-ն։

Արգենտինայի կառավարության՝ YPF-ի 51%-ի ազգայնացումից հետո հայցվորներն այժմ վնասի փոխհատուցում են պահանջում։ Հայցի գումարը դեռ հայտնի չէ, սակայն Repsol-ում ավելի վաղ հայտարարել էին, որ մտադիր են առնվազն $10 մլրդ փոխհատուցում ստանալ ստանալ։  

Repsol-ում նշում են, որ YPF-ի ազգայնացումը հակասում է ներդրումների պաշտպանության մասին իսպանա-արգենտինական երկկողմ պայմանագրի դրույթներին։ 

Հիշեցնենք, որ YPF-ի ազգայնացման մասին օրինագիծը ապրիլի 16-ին խորհրդարան էր ներկայացրել երկրի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները։ Ավելի ուշ խորհրդարանի երկու պալատներն էլ հաստատել էին այն։

Նշենք, որ YPF-ն հիմնվել է 1922թ.` որպես պետական ընկերություն։ Մասնավորեցվել է 1990-ականների սկզբին։ 1999թ. այն գրեթե ամբողջությամբ անցել է Repsol-ի վերահսկողության ներքո։ Մինչ Արգենտինայի ազգայանացումը, իսպանական ընկերությունը տնօրինում էր YPF-ի բաժնետոմսերի 57%-անոց փաթեթը։

Աղբյուր` civilnet.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x