ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Ամերիա» ՓԲԸ-ն ներկայացրել է «Մանրածախ առևտուրը Հայաստանում» ուսումնասիրությունը

11.06.2014

«Ամերիա» խորհրդատվական ընկերությունը շարունակում է ուսումնասիրությունների շարքը ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում և արդեն ներկայացրել է ՀՀ մանրածախ առևտրի ոլորտի երկրորդ համապարփակ ուսումնասիրության արդյունքները:

Առաջին ուսումնասիրությունն այս ոլորտում իրականացվել է  2012 թվականին, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն ներկայացնել 2014-ի արդյունքները, այլ նաև համադրումներ կատարել 2012-ի հետ:

Ըստ հաշվետվության արդյունքների 2014 թվականին ընտանիքների 56%-ում գնումները կատարում են կանայք: 2012-ի համեմատ գնումներ կատարող կանանց տեսակարար կշիռը նվազել է 9 տոկոսային կետով: 26% դեպքերում գնումները կատարում են տղամարդիկ (+6 տոկոսային կետ), իսկ 18% դեպքերում՝ միասին (+3 տոկոսային կետ):

Սուպերմարքեթի ընտրության հարցում բնակիչների մեծ մասը առաջին հերթին ուշադրություն են դարձնում տեսականու առկայությանը, այնուհետև սպասարկման որակին, որից հետո միայն գների մակարդակին:

Վերլուծության արդյունքները ցույց են տվել նաև, որ Երևանում արագ սպառման ապրանքների շուկայի ծավալը կրճատվել է մոտ 4%-ով (իսկ ԱՄՆ դոլարով արտահայտվելու դեպքում՝ 6%): Շուկայի ծավալի կրճատումը հիմնականում պայմանավորված է բնակչության ԱՍԱ ծախսերի կրճատմամբ, ինչը բացատրվում է ընդհանուր եկամուտների չաճելու պարագայում այլ ծախսերի առաջնահերթությամբ: Մասնավորապես, 2013-ի կեսից զգալիորեն աճել են գազի և էլեկտրաէներգիայի սակագները:

Բնակչության ԱՍԱ ծախսերի կրճատումը, ինչպես նաև 2012-ին ամենամեծ սուպերմարքեթների ցանցի՝ «Սթար»-ի գործունեության դադարեցումը բերեցին այն իրավիճակին, որ սուպերմարքեթների և հիպերմարքեթների կշիռը նվազեց Երևանի ընդհանուր ԱՍԱ շուկայում՝ 52%-ից 47%-ի: Փոխարենը աճել են մեծ մթերային և փոքր խանութների դերը:

Գլոբալ զարգացման միջին և երկարատեև ժամանակահատվածի միտումները (այդ թվում նաև համադրելի երկրներում) վկայում են, որ սուպերմարքեթների և հիպերմարքեթների զարգացումն ավելի մեծ պոտենցիալ ունի (իհարկե բնակչության եկամուտների ավելացման ակնկալիքով): Ուստի, այս շուկայում սպասվում է մրցակցության սրացում, հատկապես, հաշվի առնելով «Քարֆուր»-ի  սպասվելիք մուտքը շուկա: Առավել հավանական է, որ «Քարֆուր»-ի մուտքը հատկապես կսրի մրցակցային իրավիճակը տեսականու և սպասարկման որակի առաջատար սուպերմարքնեթների համար: Եթե «Քարֆուր»-ը մի քանի խանութ ունենա, ապա մրցակցությունը կթեժանա նաև գին-որակ համադրությամբ առաջատար սուպերմարքեթների և մթերային ու փոքր խանութների համար:

Բեռնել ուսումնասիրության հակիրճ տարբերակը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x