ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Անելիք Բանկ»-ը նորավարտներին հնարավորություն է տալիս կարիերիան սկսել իրենց մոտ

10.06.2014

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հնարավորություն է ընձեռում տնտեսագիտական և ֆինանսական կրթություն ստացած, սակայն դեռ աշխատանքային փորձ չունեցող նորավարտ մասնագետներին իրենց կարիերան սկսել «Անելիք Բանկ»-ում:

Նորարարական մտածողության, հմտությունների ու կարողությունների տեր այն երիտասարադները, որոնք ունեն համապատասխան կրթություն, Բանկում հնարավորություն կունենան ոչ միայն ամրապնդել և խորացնել իրենց գիտելիքները, այլ նաև` գործնականում կիրառել դրանք` որպես Բանկային գործառնությունների և հաճախորդների սպասարկման մասնագետներ:

«Մենք ողջունում ենք երիտասարդ մասնագետների ցանկությունը` միանալ մեր թիմին և նրանց առաջարկում ենք մեզ հետ միասին կերտել իրենց աշխատանքային կենսագրությունը: Ի դեպ, Բանկի ներկայացուցիչները հունիսի 6-ին մասնակցել են ՀՊՏՀ բակում տեղի ունեցած Աշխատանքի տոնավաճառին, որի ընթացքում ուսանողներից և նորավարտ մասնագետներից հավաքագրվել են ավելի քան 300 ինքակենսագրականներ: Վստահ եմ, որ շուտով նրանցից մի քանիսը կհամալրեն մեր գործընկերների շարքերը»,- ասեց «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրական տվյալները freshgraduates@anelik.am էլ. փոստի հասցեին մինչև 30.06.2014թ.:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x