ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Երկրների վարկանիշը՝ ըստ արտաքին պարտքի ցուցանիշի

17.05.2012

Վարկատուների միջազգային կազմակերպությունը (WOC) կազմել է 50 խոշորագույն պետությունների վարկանիշը՝ ըստ 2011թ. արտաքին պարտքի ցուցանիշի։

2011թ. աշխարհի 50 խոշոր պետությունների արտաքին ընդհանուր պարտքը կազմել է $65 տրլն։ Ընդ որում՝ վերջին տարիներին խոշորագույն պետությունների պետպարտքի մակարդակը ոչ թե նվազում է, այլ աճում։ WOC-ի փորձագետներն աճը պայմանավորում են պետական խթանումներով, այդ թվում՝ արտաքին ֆինանսական աջակցությամբ։

Հատկանշական է, որ 2012-2013 թթ. Եվրահանձնաժողովը ևս ակնկալվում է արտաքին պարտքի ծավալների աճ, մասնավորապես՝ Իսպանիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Պորտուգալիայում և Իռլանդիայում։

Այսպես, ԱՄՆ-ի արտաքին պարտքը, 2011թ. տվյալների համաձայն, հավասարվել է ՀՆԱ-ի ծավալին։ Իռլանդիայի արտաքին պարտքը 11 անգամ գերազանցել է ՀՆԱ-ի ծավալը, Մեծ Բրիտանիայինը՝ հինգ անգամ, Նիդեռլանդներինը և Հոնգ Կոնգինը՝ մոտ չորս անգամ։

Այս ցուցանիշը միայն Ճապոնիայում է ցածր 50%-ից, սակայն սա միակ դրական հանգամանքն է այս երկրի պարտքային վարկանիշում։ Ճապոնիայի արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 226% է։ Երկիրը դեռ հաղթահարում է 2011թ. մարտին տեղի ունեցած ցունամիի հետևանքները ֆինանսական ներքին խթանումների միջոցով։

Արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշով Ճապոնիային հաջորդում է Հունաստանը (161%)։ 3-րդ տեղում Իտալիան է (120%), որը ձեռնարկում է բոլոր միջոցառումները՝ խուսափելու Հունաստանի ճակատագրից։ 2011թ. տվյալների համաձայն՝ Իտալիայի ՀՆԱ-ն աճել է 7%-ով, Ֆրանսիայինը և Գերմանիայինը՝ 8% և 9% համապատասխանաբար։ Ընդհանուր առմամբ, եվրոգոտու երկրների համար 2011-ը բավական հաջող տարի էր, կարծում են WOC-ի փորձագետները։

Նշենք, որ Հայաստանի արտաքին պարտքը, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, կազմել է $3568,2 մլն, տարեկան աճը՝ 8,2%, ՀՆԱ-ի հետ հարաբերակցությունը՝ 35,2%:

Ավելի մանրամասն` այստեղ:

Աղբյուր` civilnet.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x