ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Յունիբանկի կողմից Ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի քանակն աճել է 70%-ով

06.06.2014

2013թ.-ի արդյունքներով Յունիբանկի սպառողական վարկերի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 38%-ով և կազմել է 51.3 մլրդ դրամ:

Քանակային արտահայտությամբ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերն աճել են 70%-ով և կազմել ավելի քան 115 000: Նման աճը պայմանավորված է հաճախորդների սպասարկման նոր մոտեցման շնորհիվ: Այսօր ապրանքների ձեռքբերման համար սպառողական վարկը Յունիբանկում հաստատվում է ընդամենը մեկ րոպեում: Ընդ որում, վարկերի ձևակերպումը հնարավոր է ինչպես բանկի 46 մասնաճյուղերում, այնպես էլ` բանկի հետ համագործակցող առևտրային կետերում:

Միայն 2013թ.-ին Յունիբանկը բացառիկ համագործակցության պայմանագրեր է կնքել 203 կազմակերպության հետ և հնարավորություն ստացել իր ծառայությունները ներկայացնել ավելի քան 500 վաճառասրահներում: Մասնավորապես, բացվել են 19 նոր պրոմո-կետեր` դրանց ընդհանուր քանակը հասցնելով 50-ի: Նշենք նաև, որ վարկային հայտը կարելի է ներկայացնել նաև օնլայն` առանց բանկ հաճախելու:

Յունիբանկը կշարունակի սպառողական վարկավորման գործընթացի պարզեցման և ավտոմատացման գործընթացը, ինչպես նաև նոր վարկատեսակների մշակումը` հասարակության պահանջմունքներին համապատասխան: Հաշվի առնելով հաճախորդների մեծ հետաքրքրությունը «Օրանժ Արմենիա» ընկերության և «ՎԵԳԱ» խանութների ցանցի հետ իրականացվող ակցիաների նկատմամբ, Յունիբանկը երկարաձգել է դրանց գործողության ժամկետները մինչև այս տարվա հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ ակցիաների շրջանակներում ապառիկ գնումներն իրականացվում են շահավետ պայմաններով, մասնավորապես վարկի ցածր տոկոսադրույքներով: «Օրանժ Արմենիա»-ի վաճառքի կետերում ապրանքների ձեռքբերման համար վարկի տոկոսադրույքը կազմում է 12% տարեկան, «ՎԵԳԱ» - ի դեպքում` 5% տարեկան:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x