ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Ինովացիաները` իբրև առաջընթացի և ճգնաժամի պայմաններում տնտեսական աճի ապահովման կարևոր գործոն». քննարկումներներ

05.06.2014

Այսօր՝ մայիսի 5-ին, գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում՝ նվիրված նորարարությունների դերին տնտեսության զարգացման մեջ։  Քննարկումը կազմակերպել էին «Զարգացում» հասարակական շարժումը՝ ՀՀԳԱԱ աջակցությամբ և «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի հետ համագործակցությամբ:

Քննարկման թեման էր «Ինովացիաները` իբրև առաջընթացի և ճգնաժամի պայմաններում տնտեսական աճի ապահովման կարևոր գործոն»:

Քննարկումը սկսվեց Խաչիկյան Էդուրադի (ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, ակադեմիկոս) ողջույնի խոսքով և Բյուրականի աստղադիտարանի ներկա խնդիրների քննարկմամբ։

Այնուհետև խոսքը փոխանցվեց «Precision Sensors & instrumentation» ՍՊԸ ծրագրերի ղեկավար Վարդան Գևորգյանին, ով ներկայացրեց «Գիտության, նորարարությունների և տեխնոլոգիաների կարևորությունը տնտեսության մեջ»զեկույցը։

Իր խոսքը նա սկսեց նշելով, որ մինչև 1800-ական թվականներըաշխարհը զարգանում էր հավասարաչափ իսկ դրանից հետո որոշ երկրներ զարգացման շատ արագ տեմպ ցուցաբերեցին, ինչը տնտեսագետները պարզել են, որ կապված էր նոր տեխնոլոգիաների զարգացման  հետ։ Այն երկրները, որոնք հասկացան ինովացիաների մեծ ներուժը և ներդրումներ կատարեցին այնտեղ, այժմ արդեն «քաղում են»դրա օգուտները։Որպես օրինակ Վ.Գևորգյանը առանձնացրեց Անգլիան, որը հասկանալով գիտելիքահեն երկրի կարևորությունը, մեծ ռեսուրսներ ներդրեց սերնդի կրթման և տաղանդավոր ուսանողների առաջընթացի զարգացման գործում: Ի տարբերություն Անգլիայի, Հայաստանում դրան շատ փոքր ուշադրություն են դարձնում և ուղեղների մեծ արտահոսք կա: Մտքերը, որոնք ծնվում են մեր գիտնականների կողմից չեն իրացվում Հայաստանում: Ֆինանսական ռեսուրսների և մենեջմենթի պակասի հետևանքով գաղափարները հայտնվում են օտարերկրյա ընկերությունների ձեռքում, որից հետո էլ դրանք վերադառնում են հայրենիք՝ պատրաստի արտադրանքի տեսքով՝ հարստացնելով օտարերկրյա ընկերություններին: Սա կարևոր կապիտալ է, որը պետք է հնարավորություն տա մեր երկրի տնտեսությանը գրավել իր ուրույն տեղը համաշխարհային տնտեսությունում:

Նա, մասնավորապես, նշեց, որ ՀՀ-ում շատ քիչ են ներդրումները նորարարություններում։ «Հայաստանի նման փոքր երկրում շատ կարևոր է գիտության առաջընթացի համար ծրարգրեր կազմել։ ՀՀ-ն առաջիններից է տպագրված գիտական հոդվածների քանակով, սակայն կիրառական գիտությունները շատ քիչ են զարգացած»։ Զարգացած երկրներում նորարարությունների պետական ֆինանսավորման ծավալըկազմում է երկրի ՀՆԱ-ի 4-8%-ը, սակայն Հայաստանում այն չի գերազանցում 0.25%-ը։

Վ.Գևորգյանից հետո խոսքը փոխանցվեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության վարչության ինովացիոն քաղաքականության բաժնի պետ Գոհար Գրիգորյանին, ով խոսեց ՀՀ-ում արդեն իրականացված ծրագրերի և դրանց գրանցած հաջողությունների մասին։

Աղասյան Գայանեն՝ «ԷյՋիԷյ ազատտնտեսական գոտի»ՓԲԸ-ի մարկետինգի և ընդհանուր բաժնի ղեկավարը ներկայասրեց «Հայաստանի ոսկերչական ազատ տնտեսական գոտի»թեմայով զեկույցը, որից հետո հոգեբան Սոսե Մարտիրոսյանը ներկայացրեց «Ինովացիա. Հոգեբանական ընկալման առանձնահատկություններ» զեկույցը:

Ելույթները ավարտվեցին «Զարգացում» հասարակական շարժման Հանրապետական խորհրդի ղեկավար, տնտեսագետ Մարգրետտա Միրզոյանի «Ինովացիոն մշակույթը – դարի ռազմավարական ռեսուրս» զեկույցով:

Քննարկման ավարտին մասնակիցները հայտնեցին իրենց կարծիքները և խոսեցին ինովացիոն առաջընթացի վրա ազդող գործոնների՝ քաղաքականության, օտարերկրյա ներդրումների, դրանց հնարավոր օգուտների և վնասների մասին:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x