ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Յունիբանկի «Կոմիտաս» մասնաճյուղը ևս աշխատում է «մեկ պատուհանի» սկզբունքով

05.06.2014

Յունիբանկի «Կոմիտաս» մասնաճյուղը (Երևան, Կոմիտասի 15/2) հունիսի 4-ից հաճախորդների սպասարկումը ևս կիրականացնի «մեկ պատուհանի» սկզբունքով:

Այսուհետ մասնաճյուղի հաճախորդներն ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպումը, դրամական փոխանցման իրականացումը կամ կոմունալ վճարումը կարող են կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղի կամ սպասարկող այլ մենեջերին լրացուցիչ մոտենալու կարիք այլևս չկա: Նման մոտեցման շնորհիվ հաճախորդների սպասրկման գործընթացը դարձել է առավել հարմարավետ և արագ:

Հիշեցնենք, որ սպասարկման բարելավման և մասնաճյուղերի աշխատանքի օպտիմալացման նպատակով, Յունիբանկի մասնաճյուղերը փուլ առ փուլ անցում են կատարում «մեկ պատուհանի» սկզբունքով հաճախորդների սպասարկմանը: Բացի «Կոմիտաս» մասնաճյուղից, «մեկ պատուհանի» սկզբունքով աշխատում են նաև բանկի «Օպերա» (Երևան, Սայաթ-Նովա 1), «Աճառյան» (Երևան, Աճառյան 22, N51), «Երիտասարդական» (Երևան, Աբովյան 23/2) մասնաճյուղերը:

Նախատեսվում է, որ մինչև հունիսի վերջ «մեկ պատուհանի» սկզբունքով հաճախորդների սպասարկում կիրականացնեն նաև «Հաղթանակ», «Զվարթնոց», «Տաշիր Կենտրոն», «Ավան» մասնաճյուղերը և բանկի գլխամասային գրասենյակը: Ներկայումս Յունիբանկն ունի 46 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկը սպասարկում է ավելի քան 240 000 հաճախորդի:

Յունիբանկի մասնաճյուղերի հասցեների և աշխատաժամերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x