ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


2011-ին ՀՀ-ի մակրոտնտեսական կայունությունն ամրապնդվել է

17.05.2012

ՀՀ կառավարությունը ապահովելու է դրամավարկային քաղաքականության շարունակականությունը:

ՀՀ կառավարության այսօրվա նիստում կառավարությունը քննության է առել ՀՀ կենտրոնական բանկի 2011 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը, որտեղ 2011 թ. բնութագրվել է որպես մակրոտնտեսական կայունացման ամրապնդման տարի։ ՀՀ կառավարության մամուլի ծառայության տեղեկացմամբ` նախ` հետևողական դրամավարկային քաղաքականության, ինչպես նաև տարվա ընթացքում հավասարակշռված հարկաբյուջետային քաղաքականության միջոցով հաջողվել է մեղմել դեռևս նախորդ տարվա կեսից ձևավորված բարձր գնաճային միջավայրը, երկրորդ` արձանագրվել է տնտեսական աճի տեմպի արագացում` հիմնականում արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի առաջանցիկ աճի հաշվին։ Հարցի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Միջազգային ֆինանսական կառույցները 2011 թ. մեր երկրի մակրոտնտեսական ցուցանիշները և դրամավարկային քաղաքականության և հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացումը չափազանց բարձր են գնահատել։ Դրանով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցությունն անցնում է առանց որևէ խնդրի և այն ծրագիրը, որի շուրջ բանակցում էինք, մայիսին հավանություն ստացավ։ Մենք արձանագրում ենք, որ 2011-ին մեր երկրի մակրոտնտեսական կայունությունն ամրապնդվել է, և դա բավական դրական ձեռքբերում է։ Մենք ապահովելու ենք այս քաղաքականության շարունակականությունը։ Արդեն տեսնում ենք, որ «Moody’s» միջազգային վարկանիշային հեղինակավոր կազմակերպությունը դրական է գնահատում տնտեսական մեր վարկանիշը, ինչն ստեղծում է տնտեսական աճը շարունակելու բարենպաստ պայմաններ։ Մեզ հաճախ քննադատում էին, որ դրամավարկային քաղաքականությունն և հարկաբյուջետային քաղաքականությունն արդյունավետ չենք իրականացնում, սակայն տեսնում ենք, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները բացարձակապես այլ գնահատականներ են տալիս։ Հասկանալի է, որ աշխարհն առաջնորդվում է այդ գնահատականներով»։

Աղբյուր` civilnet.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x