ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Անելիք Բանկ»-ն արժանացել է AVERS դրամական փոխանցումների համակարգի «Հեռանկարային գործընկեր» սերտիֆիկատի

04.06.2014

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն արժանացել է AVERS դրամական փոխանցումների համակարգի «Հեռանկարային գործընկեր» սերտիֆիկատի: Սերտիֆիկատի հանձնման արարողությունը տեղի է ունեցել 2014թ. Մայիսի 30-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անցկացված «Դրամական փոխանցումների շուկաներ, բանկային մետաղադրամներ և մետաղներ» միջազգային 6-րդ կոնֆերանսի ժամանակ:
«Սերտիֆիկատի շնորհումն ազդարարում է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի և AVERS համակարգի համագործակցության սկիզբը: Ես վստահ եմ, որ մեր Բանկի և AVERS-ի միջև կձևավորվի երկարատև և սերտ համագործակցություն և այս համակարգը «Անելիք Բանկ»-ի դրամական փոխանցումների ցանկի մեջ կունենա իր կայուն տեղը:  Իսկ մեր հաճախորդները AVERS-ի միջոցով հնարավորություն կունենան արագ և հարմարավետ պայմաններվ ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ դեպի աշխարհի տարբեր երկրներ»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ-Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վարդան Գևորգյանը:
 Նշենք նաև, որ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում հնարավոր է դրամական փոխանցումներ իրականացնել նաև  ANELIK, MONEYGRAM, INTELEXPRESS և TANDEM Transfers դրամական փոխանցումների համակարգերով:
«Անելիք Բանկ» ՓԲԸ


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x