ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակ

02.06.2014

ՀՀ համախառն միջազգային պահուստները նվազել են մոտ 4.6%-ով և 2014 թվականի մարտի 1.969 միլիոն դոլարի դիմաց ապրիլին կազմել են 1.879 միլիոն:

Պահուստների 99.1%-ը ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվներն են, որոնց մեջ արժեթղթերը կազմում են 73.6% (1.372 միլիոն դոլար), իսկ 26.4%-ը՝ կանխիկ արտարժույթը և ավանդներն են:

Արտարժույթով վարկերի, ավանդների և արժեթղթերի գծով մինչև 1 տարի ժամկետում արտահոսքենրը կկազմեն 642.7 միլիոն դոլար, որից 567-ը ուղվելու են մայր գումարի մարման, իսկ 78.4 միլիոնը՝ տոկոսավճարի համար:

Նույն ժամկետներում սպասվում են 1.4 միլիոն դոլար ծավալով ներհոսքեր, որից 1 միլիոնը կլինի հիմնական գումարի մարում, իսկ 0.4 միլիոնը՝ տոկոսավճար:

Միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակը մշակվել է Տվյալների տարածման հատուկ չափորոշիչի շրջանակներում (ՏՏՀՉ) և նպատակ ունի գնահատել անդամ երկրների արտարժութային դիրքն ու իրացվելիությունը: Եթե միջազգային պահուստային ակտիվները պահանջներ են ոչ ռեզիդենտների նկատմամբ, ապա միջազգային պահուստ­ների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակը ընդգրկում է ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների նկատմամբ արտարժույթով պահանջներն ու պարտավորությունները: Այն նաև ներառում է այդ ակտիվների և պարտավորությունների` մեկ տարվա ընթացքում նախատեսվող հոսքերը:  Աղյուսակը կազմվում է ինչպես ԿԲ հաշվեկշռային, այնպես էլ արտահաշվեկշռային տվյալների և կառավարության արտաքին հոսքերի հիման վրա:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x