ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Տարվա գործարք 2013» մրցանակը ՎԶԵԲ-ը շնորհեց Ամերիաբանկին

02.06.2014

Ամերիաբանկն արժանացել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Տարվա գործարք 2013» մրցանակին: Ս.թ. մայիսի 16-ին Վարշավայում մրցանակը հանդիսավոր պայմաններում հանձնվեց Ամերիաբանկի Կորպորատիվ գործառնությունների գծով տնօրեն Գագիկ Սահակյանին` ՎԶԵԲ-ի Առևտրի աջակցման ծրագրի տարեկան մրցանակաբաշխության շրջանակներում կայացած 2014թ. տարեկան ժողովի ժամանակ:

«Տարվա գործարք 2013»-ն Ամերիաբանկի և Կոմերցբանկի միջև կնքված գործարքն է, որը երաշխավորվել է ՎԶԵԲ-ի կողմից: Ընդ որում, Նիդերլանդների զարգացման բանկը (FMO) նույնպես մասնակից է եղել այս գործարքին` ծածկելով քաղաքական և վճարման ռիսկերի որոշակի մասը: Գործարքն ունի կարևոր ռազմավարական նշանակություն Հայաստանի հեռահաղորդակցման ոլորտի զարգացման համար:

Գագիկ Սահակյանը նշեց. «Ամերիաբանկը բարձր է գնահատում երկարամյա համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ, որի արդյունքում իրականացվել են Հայաստանի տնտեսության զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք նախագծեր: Մասնավորապես այս գործարքի կնքումը, որը հնարավոր դարձավ մի քանի խոշոր և հեղինակավոր ֆինանսական կառույցների մասնակցությամբ, առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի զարգացման համար: Մենք նաև կարևորում ենք այն հանգամանքը, որ գործարքը կնքվեց առանձնակի նպաստավոր պայմաններով: Միտված լինելով երկրում հեռահաղորդակցության ոլորտը նոր մակարդակի բարձրացնելուն` այն միաժամանակ կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերում»:

Նշենք, որ 2013թ. Ամերիաբանկը ՎԶԵԲ-ի կողմից արժանացել է «Ամենաակտիվ թողարկող բանկ» և «Հայկական առաջին հաստատող բանկ» մրցանակներին:

Շնորհիվ միջազգային ֆինանսական շուկայում ձեռք բերած ճանաչման` որպես հուսալի և վստահելի գործընկեր Ամերիաբանկը շարունակում է ակտիվ համագործակցությունը միջազգային ֆինանսական կառույցների և օտարերկրյա հեղինակավոր բանկերի հետ: Եվ այդ արդյունավետ համագործակցության արդյունքում Բանկն ունի ավելի քան 110 մլն ԱՄՆ դոլարի հաստատված սահմանաչափ:

ՎԶԵԲ-ի շնորհած «Տարվա գործարք 2013» պատվավոր մրցանակը, համալրելով միջազգային տարբեր կառույցների և հեղինակավոր բանկերի կողմից ստացված մրցանակների շարքը, վկայում է առևտրի ֆինանսավորման ոլորտում Ամերիաբանկի արդյունավետ և մշտապես ակտիվ գործունեության մասին:

Ամերիաբանկն առևտրի ֆինանսավորման ոլորտում շարունակում է ընդլայնել համագործակցությունը ներկրողների և արտահանողների հետ: Այդ են վկայում ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով գրանցված ցուցանիշները, մասնավորապես` թողարկված ակրեդիտիվների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 43%-ով, իսկ քանակը` 40%-ով: Զգալի աճ է գրանցվել նաև թողարկված երաշխիքների մասով` հաշվետու ժամանակահատվածում թողարկված երաշխիքների ծավալն աճել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 148%-ով, իսկ քանակը` 90%:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x