ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Apple-ը կրճատում է iPhone-ի արտադրության ծավալները

16.05.2012

Ընթացիկ եռամսյակում iPhone-ի արտադրության վերաբերյալ Ուոլ սթրիթի կանխատեսումները կարող են չափազանցված լինել:

Apple-ը 20-25%-ով կրճատել է iPhone-ի պատվերների ծավալը` նախորդ եռամսյակում վաճառած 35 մլն միավորի համեմատ, ասված է Sterne Agee ընկերության փորձագետ Շոու Վուի վերլուծական գրությունում: 

«Մեր ենթադրությունների համաձայն`պատվերների կրճատումը պայմանավորված է ոչ թե պահանջարկով, այլ վեցերորդ սերնդի iPhone-ով, որը, ամենայն հավանականությամբ, կթողարկվի սեպտեմբերին կամ հոկտեմբերին»,- հաղորդում է փորձագետը:

Գործնականում շուկայում iPhone-ների մատակարարումը կարող է նվազել մինչև 26-28 մլն միավոր, ինչը զգալիորեն զիջում է փորձագետների կանխատեսումներին, որոնք 30-31 մլն-ի մակարդակում էին:  

Միաժամանակ` փորձագետը հավելել է, որ անհրաժեշտ է հաշվել այն 8,6 մլն iPhone-ները, որոնք ներկայում պահեստներում են, ինչպես նաև 2012թ. 1-ին եռամսյակից մնացած 2,6 մլն սմարթֆոնները: Ուստի փորձագետը հավելում է, որ iPhone-ների պահանջարկը Apple-ը կկարողանա չորսից վեց շաբաթում բավարարել:

Աղբյուր՝ civilnet.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x