ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կենսաթոշակային ֆոնդերը բավականին արդյունավետ են գործում

26.05.2014


Այսօր՝ մայիսի 26-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը անդրադարձավ կենսաթոշակային ֆոնդերի գործունեության ցուցանիշներին: Մանսավորապես, նա նշեց, որ ֆոնդերը արդեն ստանում են կուտակային վճարներ և դրանցով ներդրումներ են կատարում: Ներդրումները հիմնականում կատարվում են բանկային ավանդներում, պետական պարտատոմսերում և վերջերս էլ կատարվում է միջազգային դիվերսիֆիկացի: Վերջինս նշանակում է, որ ֆոնդերը՝ իրենց ներդրումային քաղաքականության շրջանակներում, սկսել են ներդրումներ կատարել նաև օտարերկրյա արժեթղթերում:

Կ. Սարոյանը նշեց, որ ֆոնդերի աշխատանքը՝ դիվերսիֆիկացիայի և եկամտաբերության տեսանկյունից, դրական ցուցանիշներ է արձանագրում: Օրինակ մարտի 11-ից կուտակային միջոցները հասանելի դարձան ֆոնդերին և իրենց ներդրումների շնորհիվ մինչ օրս եկամտաբերությունը տատանվում է 9%-10%-ի սահմաններում: Այս ցուցանիշը զուտ եկամտաբերությունն է, այսինքն այն իր մեջ չի ներառում կառավարման վճարները:

Հաշվի առնելով ՀՀ տոկոսադրույքները և այն, որ ֆոնդերի պորտֆելներում կան նաև արտարժույթով արժեթղթեր, ըստ բորսայի տնօրենի ֆոնդերը գործում են բավականին արդյունավետ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x