ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Արարատբանկը հայտարարեց արժեկտրոնային պարտատոմսերի 8-րդ թողարկման մասին

26.05.2014


Այսօր՝ մայիսի 26-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆորդային բորսայում հայտարարվեց Արարատբանկի արժեկտրոնային պարտատոմսերի 8-րդ թողարկման մասին: Բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը նշեց, որ Արարատբանկն արժեթղթերի շուկայում ամենաակտիվ մասնակիցներից է, և հաշվի առնելով արտարժութային պարտատոմսերի նախորդ 2 թողարկումների ժամանակ դրսևորված պահանջարկը՝ այս անգամ ևս առաջարկում է դոլարային պարտատոմս:

Բանկի գործադիր տնօրենի տեղակալը նշեց, որ թողարկվել է 40.000 անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, թողարկման ընդհանուր ծավալը կազմել է 1 միլիոն դոլար:

Պարտատոմսերը ունեն 8% տարեկան եկամտաբերություն և 4 տարի շրջանառության ժամկետ: Կուպոնները վճարվելու են եռամսյակային կտրվածքով: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է մայիսի 31-ից մինչև հունիսի 20-ը՝ բաժանորդագրության միջոցով:

Պարտատոմսը ձեռք բերելուց հետո ցանկացած պահի ներդրողը կարող է վաճառել այն և ետ ստանալ ներդրված գումարը՝ առանց կորցնելու կուտակված տոկոսագումարները: Բացի այդ, Բանկը կատարելու է պարտատոմսերի թվով 2 հետգնում, որոնց ընթացքում գնված պարտատոմսերը կարելի է ետ վաճառել բանկին: Առաջին հետգնումը տեղի կունենա 2016 թվականի հուլիսի 11-16-ը, որի համար եկամտաբերությունը սահմանվել է 8.25%, իսկ 2-րդը տեղի կունենա 2017 թվականի հուլիսի 10-14, որի ժամանակ հետգնման եկամտաբերություն է սահմանվել 8.15%-ը:

Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ պարտատոմսի գնման համար կարող է դիմել բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

Նշենք նաև որ պարտատոնսերով ներդրավված միջոցները երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x