ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Տարվա սկզբից բավականին դրական առաջընթաց կա ՀՀ արժեթղթերի շուկայում». Կ. Սարոյան

26.05.2014


Այսօր՝ մայիսի 26-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, բորսայի տնօրեն՝ Կոնստանտին Սարոյանը, նշել է, որ 2014 թվականի սկզբից բավականին դրական առաջընթաց է նկատվել ՀՀ արժեթղթերի շուկայում:

Որպես ձեռքբերում նա նշել է միջազգային 2 ընկերությունների՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) դրամով արտահայտված պարտատոմսերի թողարկումը:

Երկրորդ ձեռքբերումը այն էր, որ բորսան ռուսական НРД-ի (Национальный расчётный депозитарий ) հետ լինկ/կապ է ստեղծել, որով ռուս ներդրողների համար ՀՀ արժեթղթերի շուկան հասանելի է դարձել: Այսպիսով՝ ռուսաստանում բնակվող անձիք կարող են առանց որևէ դժվարության ձեռք բերել ՀՀ բորսայում շրջանառվող ցանկացած արժեթուղթ:

Կ. Սարոյանը նշեց, որ աշխատանքներ են տարվում ՀՀ արժեթղթերի շուկան հասանելի դարձնել նաև Եվրոպայում և հույս հայտնեց, որ այդ աշխատանքները կավարտվեն այս տարվա վերջում:

Տարվա սկզբին հայ ներդրողներին հասանելի դարձան Եվրոպարտատոմսերը: Այստեղ հիմնական ներդրողները բանկերն են և սա տրամաբանական է, քանի որ այս թղթերը հենց այն գործիքներն են, որոնք ձեռք են բերվում ինստիտուցիոնալ ներդրողների կողմից:

Ասուլիսի ժամանակ անդրադարձ կատարվեց նաև բրսայում իրականացվող գործարքների ծավալներին: Նշվեց, որ այս տարվա 5 ամիսների ընթացքում գրանցված ծավալները համարյա հավասարվել են նախորդ տարվա 12 ամիսներին գրանցված գործարքների ծավալներին:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x