ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԱՀԸ-ի կողմից թողարկված պարտատոմսերի 10րդ թողարկման շուկա ստեղծողը

26.05.2014

2014թ. մայիսի 19-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ին, որը բորսայի անդամ է 2007թ.-ի սեպտեմբերի 14-ից, շնորհել է «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի տասներորդ թողարկման (NMCCB2A) շուկա ստեղծողի կարգավիճակ:

Հիշեցնենք, որ ս.թ. մայիսի 15-ին Ազգային Հիփոթեքային Ընկերության 1 մլրդ ՀՀ դրամ ընդանուր ծավալով, 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 36 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնի  10% եկամտաբերությամբ պարտատոմսերը ցուցակվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-յում, ընգրկելով հիմնական Abond ցուցակում, ինչպես նաև թույլատրվեցին հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը:

Որպես Շուկա ստեղծող «Արմսվիսբանկ»-ը կապահովի պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ` նպաստելով երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությանը:

Հարկ է նշել, որ «Արմսվիսբանկ»-ը շուկա ստեղծողի գործառույթներ է իրականացնում նաև «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի (AHEK) համար, որնք ցուցակված են Բոսայի բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x