ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Յունիբանկի մասնաճյուղերը հաճախորդներին սպասարկում են «մեկ պատուհանի» սկզբունքով

26.05.2014

Հաճախորդների սպասարկման բարելավման և մասնաճյուղերի աշխատանքի օպտիմալացման նպատակով, Յունիբանկի մասնաճյուղերը փուլ առ փուլ անցում են կատարում «մեկ պատուհանի» սկզբունքով հաճախորդների սպասարկմանը:

Արդեն իսկ «մեկ պատուհանի» սկզբունքով աշխատում են բանկի «Օպերա» (Երևան, Սայաթ-Նովա 1), «Աճառյան» (Երևան, Աճառյան 22, N51) և «Երիտասարդական» (Երևան, Աբովյան 23/2) մասնաճյուղերը:

Արդյունքում մի քանի անգամ մեծացել է հաճախորդների սպասարկման արագությունը և բարձրացել մասնաճյուղերի աշխատանքի արդյունավետությունը: Ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպումը, դրամական փոխանցման իրականացումը կամ կոմունալ վճարումը կարելի է կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղի կամ սպասարկող այլ մենեջերին լրացուցիչ մոտենալու կարիք այլևս չկա:

Մասնաճյուղերում սպասարկման գործընթացի բարելավումը կրելու է շարունակական բնույթ և ուղղված է լինելու աշխատանքի արագության ապահովմանն ու հաճախորդների ժամանակի խնայմանը: Նախատեսվում է, որ մինչև մայիսի վերջ «մեկ պատուհանի» սկզբունքով հաճախորդների սպասարկում կիրականացնեն նաև «Կոմիտաս», «Հաղթանակ» և «Զվարթնոց» մասնաճյուղերը:

Ներկայումս Յունիբանկն ունի 46 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկը սպասարկում է ավելի քան 240 000 հաճախորդի:

Հիշեցնենք, որ Յունիբանկի բոլոր մասնաճյուղերում տեղադրված են վճարային տերմինալներ հաճախորդների կողմից վարկերի ինքնուրույն մարման և հաշվի համալրման համար:

Տերմինալներ գործարկվել են նաև ՎԵԳԱ ցանցի երկու խանութներում:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x