ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Արարատբանկը պարտատոմսեր է թողարկել

23.05.2014

Մայիսի 22-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի անվանական, , չփոխարկվող, հետգնման հնարավորությամբ, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման ազդագիրը: Հաշվի առնելով արտարժութային գործիքների նկատմամբ շուկայում առկա պահանջարկը` ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն այս անգամ առաջարկում է 8% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր 25 դոլար անվանական արժեքով և 48 ամիս մարման ժամկետով:
Արժեթղթերի քանակը կազմելու է 40 հազար հատ, թողարկման ընդհանուր ծավալը`   1 000 000 ԱՄՆ դոլար: Ութերորդ թողարկման պարտատոմսերը ևս ցուցակվելու են “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողների միջոցով:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կորպորատիվ պարտատոմսերը կարող են ձեռք բերել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձիք Մայիսի 31-ից մինչև հունիսի 20-ը ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի գլխավոր գրասենյակում կամ ցանկացած մասնաճյուղում:
“Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին” ՀՀ օրենքի համաձայն, Բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են “Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի” կողմից:
Պարտատոմսերի և Բանկի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Պարտատոմսերի թողարկման ազդագրում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x