ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Միջին աշխատավարձը չի համապատասխանում...

23.05.2014

Ըստ պաշտոնական տվյալների, ապրիլ ամսին Հայաստանում առաջընթաց է նկատվել: Միջին ամսական անվանական աշխատավարձի աճը 3 տոկոսային կետով բարձր է եղել գնաճից: Սակայն նմանատիպ գունագեղ ցուցանիշները շարքային աշխատողի կողմից հազիվ թե գրկաբաց ընդունելության արժանանան: Նախ, շատերը կզարմանան` իմանալով, որ «իրենց աշխատավարձը» բարձրացել է: Եվ հետո էլ` աշխատավճարի` սպառողական գների գործակցի նկատմամբ ձեռք բերած արագացման ֆոնին կյանքն, այնուամենայնիվ, գնալով դժվար է դառնում:
Բացի այդ, աշխատավարձի դինամիկան գնաճի հետ համեմատելիս մի էական բացթողում է արվել: Ըստ էության, տոկոսայնության հսկայական տարբերությամբ երկու ցուցանիշների համեմատության փորձ է արվում: Ապացուցելու կարիք չկա, որ միջին աշխատավարձը կյանքի սոցիալական ստանդարտին բացարձակապես համապատասխան չէ: Ուստի, նույնիսկ աշխատավարձի աճի գերակա տեմպերի պարագայում հիշյալ ստանդարտից հեռավորության կրճատում չի երաշխավորվում:
Օրինակով բացատրենք: Ենթադրենք` «մաքուր» (հարկերի վճարումից հետո) աշխատավարձը 100 հազար դրամ է կազմում, իսկ ահա նորմալ կենսակերպ ապահովելու համար 200 հազար դրամ արժողությամբ ապրանքներ եւ ծառայություններ են հարկավոր (վերջին ցուցանիշը զուտ պայմանական է):
Եվ այսպես, միջին վիճակագրական աշխատավորի բյուջեն կյանքի պատշաճ մակարդակ ապահովելու համար եւս 100 հազար դրամի կարիք ունի: Ենթադրենք` պահանջվող ապրանքներն ու ծառայությունները թանկացել են 5 տոկոսով եւ արդյունքում` 210 հազար դրամ կազմել: Իսկ աշխատավարձն ավելի մեծ տոկոսային աճ է գրանցել, ենթադրենք` 8 տոկոս, եւ արդեն 108 հազար դրամ է կազմում: Ամեն ինչ ճիշտ է` աշխատավարձն աճի տեմպով 3 տոկոսային կետ բարձր է գնաճից:
Սակայն այդ ցուցանիշների միջեւ  «մկրատները» մի փոքր ավելացել են.  100 հազար դրամից մինչեւ 102 հազար դրամ: Այժմ, չնայած աշխատավարձերի աճի տեմպերն ավելի առաջ են, արժանապատիվ կենսամակարդակի հասնելու համար ավելի շատ գումար է հարկավոր, քան նախկինում: Արդյունքում կյանքը հարաբերականորեն վատանում է:
Համեմատության համար օրինակ բերենք արտաքին առեւտրից: Ներկրման  համեմատ մեր արտահանումը գրեթե միշտ ավելի արագ է զարգացել, սակայն արտաքին առեւտրի շրջանառության բացասական ցուցանիշն աճել է:  Որպեսզի այդ տարբերությունը կրճատվի, անհրաժեշտ է մի կարեւոր պայման: Արտահանման աճի տոկոսը պետք է ավելի լինի ներկրման տոկոսից: Մեր օրինակում աշխատավարձի աճը պետք է կրկնակի գերազանցի գնաճը: Իսկ իրականում այդ հարաբերակցությունը շատ ավելին է:
Նշենք, որ վերեւում  բերված «մաքուր» աշխատավարձի մեծությունը մոտ է ընթացիկ տարվա ապրիլի պաշտոնական ցուցանիշին՝ մոտ 123 հազար դրամ, որը մնում է հարկերը վճարելուց հետո (բացի պարտադիր կենսաթոշակայինից): Այսինքն՝ ամսական  243 դոլարից էլ քիչ:
Համեմատության համար տվյալներ ներկայացնենք Գերմանիայից: Այդ երկրում  նվազագույն աշխատավարձը պետք է կազմի 470 դոլար, սակայն ոչ թե ամսական, այլ  40-ժամանոց աշխատանքային շաբաթվա համար: Իսկ ամսական  ստացվում է 2,0 հազար դոլարից ավելի, որը պետք է ապահովի արժանապատիվ կենսամակարդակ: Աղբյուրը` news.am լրատվական:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x