ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հույները բանկերից հանում են իրենց գումարները

16.05.2012

Հունաստանի ֆինանսական կառույցների համար մտահոգիչ պատկեր է ստեղծվել, քանի որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո հույները բանկերից հանում են իրենց գումարները։

Այս մասին Հունաստանի կենտրոնական բանկի նախագահ Գեորգիոս Պրովոպուլոսը տեղեկացրել է երկրի նախագահ Կարլոս Պապուլյասին, հաղորդում է  Bloomberg-ը։

Ըստ Պրովոպուլոսի՝ հույները բանկերից արդեն հանել են €700 մլն, և իրավիճակը կորող ավելի սրվել։

Երկրի նախագահը, իր հերթին, հայտարարել է, թե տագնապի առիթ դեռ չկա, սակայն առկա լուրջ վախը և մտահգությունը կարող է վերաճել տագնապի։

Ընտրություններից հետո կոլաիցիոն կառավարության կազմավորման փորձերը Հունաստանում ավարտվեցին անհաջողությամբ, հետևապես տեղի կունենան արտահերթ նոր ընտրություններ։

Երեկ Գերմանիայի  ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շյոբլեն, իր հերթին, հայտարարել էր, որ Հունաստանը չպետք է հրաժարվի ֆինանսական միջազգային աջակցության տրամդրման ավելի վաղ համաձայնեցված պայմաններից՝ շարունակելով խիստ խնայողության միջոցառումների իրականացումը, եթե ցանկանում է մնալ եվրեգոտում։

Մի շարք փորձագետների կարծիքով բանկային սեկտորում ստեղծված իրադրությունը լուրջ խնդիր է։ Ավելին՝ այս պարագայում Եվրոպական կենտրոնական բանկը պետք է հունական բանկերում պահվող ավանդների երաշխավորը դառնա՝ կրկնակի ճգնժամիւց խուսափելու նպատակով։ Փորձագետների մի մասի կարծիքով՝ դա խնդրի միակ լուծումն է։

Աղբյուր` civilnet.am

 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x