ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎԶԵԲ-ը «ԱրմՍվիսԲանկ»-ին շնորհվել է հավաստագիր

23.05.2014

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը կարևորելով աշխատակիցների ուսուցման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործընթացը, հպարտությամբ տեղեկացնում է, որ 2014թ. մայիսի 14-16-ը  Վարշավայում կայացած Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ, Բանկին շնորհվել է   «Առևտրի ֆինանսավորման ծրագրում ակադեմիական գերազանց  առաջադիմություն» հավաստագիր ՝ Բանկի աշխատակիցների կողմից Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) և Առևտրի միջազգային պալատի (ICC) կողմից կազմակերպվող Trade Finance e-learning շարունակական ծրագրում բարձր առաջադիմություն ցուցաբերելու համար:

Բանկի աշխատակիցներից թվով 5 հոգի ընդգրկվել են 2013թ. EBRD Trade Finance մրցանակաբաշխության լավագույն 25 մասնակիցների շարքում: Ընդ որում, Բանկի աշխատակիցներից՝ մեկը, որպես գերազանց առաջադիմությամբ ուսանող, հրավիրվեց մասնակցելու 2013թ.-ի փետրվարի 10-11-ը  Մոսկվայում ,Առևտրի և արտահանման ֆինանսավորումը. ՌԴ և Եվրասիաե կոնֆերանսի շրջանակներում կայացած մրցանակաբաշխությանը, որտեղ և ընձեռվեց  իտալական Բանկերից մեկում մեկ շաբաթ ժամկետով վերապատրաստման դասընթացի մասնակցության հնարավորություն: Նշենք նաև, որ Բանկի աշխատակիցներից երկրորդին հնարավորություն ընձեռվեց մասնակցելու վերապատրաստման դասընթացի  Վիենայում:

Հավելենք նաև, որ 2010թ. ի վեր Բանկը համագործակցում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) հետ Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում (TFP) և համարվում է ՀՀ բանկային համակարգում ՎԶԵԲ-ի հետ համագործակցող ամենաակտիվ Բանկերից մեկը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x