ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշը կրում է պրոգրեսիվ բնույթ

22.05.2014

Պաշտոնական վիճակագրությունից դատելով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ ամիսներին պրոգրեսիվ բնույթ ունի: Հունվարին նվազագույն 102,3%-ից ապրիլին այն հասել էր տարվա կտրվածքով առավելագույն մակարդակի՝ 104,4%:
Դրա հետ մեկտեղ, արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալը այս տարվա առաջին երեք ամիսներին չեն անցել 100 տոկոսից եւ միայն ապրիլին են գերազանցել այն 2,8 տոկոսով: Ապրիլին վերաբերող մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի  մայիսի վերջին, ուստի քննարկենք գործոնները, որոնք ազդել են ոլորտի վրա հունվար-մարտին: Այդ ընթացքում կրճատվել է լեռնահումքային արդյունաբերության արտադրանքի ֆիզիկական ծավալը 1,1 տոկոսով:
Անկում է նկատվել նաեւ վերամշակող արդյունաբերությունում՝ 4,1 տոկոսով, որը կապված է պարենային ապրանքների, ալկոհոլային խմիչքների, ոսկերչական իրերի եւ մի շարք այլ ապրանքների արտարդության ֆիզիկական ծավալների կրճատման հետ:
Ճակատագրական դեր է խաղացել նաեւ հայտնի գործարար, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի որոշումը՝ դադարեցնել շաքարի արտադրությունը շաքարի հումքից եւ կրկին ներմուծել այդ արտադրատեսակը: Դրա հետեւանքով, շաքարի «արտադրությունը» դադարել է նշվել վիճակագրական զեկույցներում եւ էականորեն նվազել է ցուցանիշը ինչպես սննդի ոլորտում, այնպես լ արդյունաբերությունում ընդհանրապես:
Նշենք, որ նախորդ տարվա հունվար-մարտին «արտադրվել է» ավելի քան 22,4 հազար տոննա շաքար:
Գյուղատտնտեսության ոլորտում, որտեղ ներառված է նաեւ ձկնաբուծության ցուցանիշը, ապրիլին արտադրանքի ֆիզիկական աճ է արձանագրվել 2,5 տոկոսի չափով: Նկատենք, որ նախորդ ամիսների համեմատությամբ՝ ոլորտում համախառն արտադրանքի ծավալը գրեթե 1,5 անգամ աճել է: Նման մեծ աճ է գրանցվել նաեւ նախորդ տարվա նույն ամսին, այնպես որ այդ երեւույթը սեզոնային բնույթ ունի: Հիշեցնենք, որ բուսաբուծությունը ապրիլի սկզբին վնաս է կրել վատ եղանակային պայմանների պատճառով:
Միեւնույն ժամանակ, պաշտոնական տվյալներով, հաշվետու ժամանակահատվածում միջին ամսական անվանական աշխատավարձի աճի տեմպերը գերազանցում են գնաճը: Ստացվում է, որ ապրիլ ամսին աշխատավարձը տարեկան կտրվածքով 7,4 տոկոս աճ է գրանցել, իսկ գնաճը` 4,4 տոկոս:
Արտաքին առեւտրի ոլորտում հունվար-ապրիլ ամիսներին ուշադրության է արժանի ներմուծման եւ արտահանման աճի տեմպերի մերձեցումը` համապատասխանաբար 102,3 եւ 101,3 տոկոս: Այդուհանդերձ, բազային հարաբերությամբ, ներմուծումը 2,8 անգամ շատ է արտահանումից: Արդյունքում արտաքին առեւտրի շրջանառության բացասական սալդոն աճել է 40,9 մլն ԱՄՆ դոլարով եւ հաշվետու ժամանակահատվածի համար 879 մլն դոլար կազմել: Նշենք, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում արտահանման ծավալն աճել էր 16,1 տոկոսով, իսկ ահա ներմուծումը` կրճատվել 1,1 տոկոսով: Աղբյուրը` news.am լրատվական:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x