ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Օբամայի ընտանիքի կարողությունը գնահատվել է 8.3 մլն դոլար

16.05.2012

2011թ.-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու նրա կնոջ` Միշելի ֆինանսական ակտիվները կազմել են 2.6 մլն-ից 8.3 մլն դոլար, հայտնում է «Ասոշիեյթիդ պրես»-ը` վկայակոչելով Սպիտակ տան ներկայացրած` նախագահի ակտիվների ամենամյա հաշվետվությանը: Մասնավորապես` Օբամա զույգի ակտիվները ներառում են 1-5 մլն դոլարի միջնաժամկետ գանձապետական պարտատոմսեր, 500.000-ից 1 մլն դոլարի կարճաժամկետ գանձապետական պարտատոմսեր, ինչպես նաև կենսաթոշակաին ու բանկային հաշիվներ: Օբամայի` գրած գրքերից ստացված հոնորարները կազմել են 250.000-ից 2.1 մլն դոլար: 2010թ.-ին ԱՄՆ նախագահական ընտանիքի ակտիվները գնահատվել էին 1.8 մլն-ից 12 մլն դոլար: Ապրիլին Սպիտակ տունը հայտնել էր, որ Օբաման ու իր կինը նախորդ տարի աշխատել են մոտ 780.000 դոլար` մոտ կրկնակի պակաս 2010թ.-ի համեմատ: Նախագահի ընտանեկան եկամուտները նվազում են արդեն 3-րդ տարին անընդմեջ: 2010թ.-ին Օբամայի ընտանիքն աշխատել էր 1.7 մլն դոլար, որը եռակի քիչ էր 2009-ի համեմատ (5.5 մլն դոլար): ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի ակտիվները գնահատվել են 230.000-ից 860.000 դոլար: Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի ակտիվները կազմում եմ 190 մլն-ից 250 մլն դոլար: Աղբյուր`www.tert.am

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x