ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Ապագայի թիմ» ծրագիրը մեկնարկեց Կոնվերս Բանկում

20.05.2014

Կոնվերս Բանկում մեկնարկել է «Ապագայի թիմ» ուսումնական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում 25 եռանդուն երիտասարդներ, ովքեր հաղթահարել են նախընտրական փուլերը, մասնակից են դարձել Կոնվերս Բանկի առաջատար մասնագետների կողմից մշակված հատուկ 1,5 ամիս տևողությամբ դասընթացներին:

«Առաջին անգամ «Ապագայի թիմ» ծրագիրը անց է կացվել 2012-ին: Ծրագրի ավարտին 20 մասնակից դարձան Կոնվերս Բանկի աշխատակից: 2012-ի լավ ցուցանիշներով ոգեշնչվելով՝ 2013-ին ծրագիրն իրականացրեցինք 2-րդ անգամ, իսկ Կոնվերս Բանկում աշխատանքի անցած երիտասարդ մասնագետների թիվը գրեթե կրկնապատկվեց», - պատմում է Կոնվերս Բանկի անձնակազմի կառավարման բաժնի պետ Լուսինե Մելիքսեթյանը:

Դասընթացներն անց են կացվում շաբաթական 2-3 օր, 2 ժամ տևողությամբ՝ Կոնվերս Բանկի գլխամասային գրսենյակի ուսումնական կենտրոնում: Ծրագրի ավարտից հետո հաջողությամբ հաղթահարելով ատեստացիայի փուլը երիտասարդ մասնագետները աշխատանքի կանցնեն Կոնվերս Բանկում:

«Յուրաքանչյուր տարի Կոնվերս Բանկում աշխատանքի են անցնում բուհերի տասնյակ շրջանավարտներ: Մեզ համար անչափ կարևոր է եռանդուն և որակյալ մասնագետների ներգրավումը աշխատանքային պրոցեսի մեջ: Կոնվերս Բանկի կորպորատիվ սոցիալական ռազմավարության ծրագրերը այս տարի ուղղված են մասնավորապես կրթությանը», - նշել է Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

2014-ին նախատեսվում է անցկացնել ևս մեկ «Ապագայի թիմ» ծրագիր, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Ծրագրի մասնակիցներն ընտրվում են ըստ հատուկ մշակված թեստավորման և անհատական հարցազրույցի: Ապագայի թիմ ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x