ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Արարատբանկը ճանաչվել է 2013 թ.-ի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում

20.05.2014

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կողմից «Արարատբանկ» ԲԲԸ-ն Միջազգային առևտրի խթանման ծրագրի (TFP) շրջանակում ճանաչվել է «2013թ.-ի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում»: Առևտրի ֆինանսավորման գործիքների բազմազանության և սպասարկման որակի շնորհիվ բանկը շուկայում պահպանում է իր առաջատար դիրքը և այս մրցանակին արժանանում է արդեն երրորդ անգամ: «TFP Award 2013» պատվավոր մրցանակը «Արարատբանկ» ԲԲԸ Միջազգային գործառնությունների վարչության պետ Զարուհի Մելքոնյանին է հանձնվել մայիսի 14-16-ը Վարշավայում կայացած ՎԶԵԲ-ի` 2014թ. տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ:

2007 թ.-ից ՎԶԵԲ-ի հետ մեկնարկած համագործակցության շնորհիվ «Արարատբանկ»-ը առևտրի ֆինանսավորման գործիքներից իր հաճախորդներին է առաջարկում փաստաթղթային ակրեդիտիվներ և երաշխիքներ` ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման նպատակով, որի տարեկան գործող տոկոսադրույքը, կախված գործարքի պայմաններից, կազմում է 4-6% :

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ իրականացնելով Միջազգային առևտրի խթանման ծրագիրը՝ (TFP) «Արարատբանկ»-ը 2010թ.-ից ներդրել է մեկ այլ գործիք ևս` Վերականգնվող վարկային պայմանագիրը (RCA), որն ուղղված է ներմուծման գործարքների ֆինանսավորմանը` կանխավճարի տրամադրման տեսքով: Այս դեպքում տարեկան տոկոսադրույքը, կախված գործարքի պայմաններից, կազմում է 8-9%: 2013թ.-ին սպասարկված առևտրի ֆինանսավորման գործիքների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 18 մլն ԱՄՆ դոլար: Այս գործիքներից հիմնականում օգտվել են ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչները:

Նշենք, որ բանկային ծառայությունների շուկայի բարձր մրցակցության պայմաններում նման ձեռքբերումը նոր մոտեցումների և տեխնոլոգիաների կիրառման, ինստիտուցիոնալ բարեփոխումների, ինչպես նաև հաճախորդների պահանջներն առավելագույնս ապահովելու հստակ ռազմավարության արդյունք է: Ի դեպ, 2013թ. ՎԶԵԲ-ի կողմից «Արարատբանկ»-ին շնորհվել է նաև հաստատող բանկի կոչում:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x