ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Վերաֆինանսավորման տոկոսադրույքը և գնաճը ՀՀ-ում

16.05.2014

2013 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի համաձայն՝ տարվա առաջին կիսամյակում 12-ամսյա գնաճը պետք է արագանար՝ պայմանավորված նախորդ տարի դրսևորված գյուղատնտեսության առաջարկի շոկի մարման ազդեցությամբ, իսկ այնուհետև կայունանար նպատակային 4% ցուցանիշի շուրջ՝ տատանելով 1.5 տոկոսային կետի միջակայքում: Նման զարգացումների պարագայում Կենտրոնական բանկը նախատեսում էր տարվա ընթացքում իրականացնել չեզոք դրամավարկային քաղաքականություն:

Իրականում մինչև 2013 թվականի մայիս, գնաճային զարգացումներն ընթացել են ծրագրված ուղղություններին համահունչ. գնաճային միջավայրի աստիճանական ընդլայնման արդյունքում 12-ամսյա գնաճը նախորդ տարվա վերջի 3.2%-ից ապրիլի վերջին հասել է 3.9%-ի՝ գրեթե համընկնելով նպատակային ցուցանիշին: Այս պայմաններում Կենտրոնական բանկը անփոփոխ է թողել քաղաքականության գործիքի տոկոսադրույքը (8%):



Սակայն մայիս ամսին իրավիճակը էականորեն փոփոխվել է, երբ գյուղատնտեսության ճյուղի զարգացումներով (կարկտահարություն և վեգետացիոն շրջանի մասնակի հետաձգում) և որոշ ծառայությունների գների աճով պայմանավորված՝ տնտեսությունում կուտակվել էր գնաճային զգալի ներուժ: Միևնույն ժամանակ, հրապարակվել էր տեղեկատվություն՝ երրորդ եռամսյակից էներգակիրների սակագների հնարավոր վերանայման վերաբերյալ: Արդյունքում՝ մայիս-օգոստոս ժամանակահատվածում դիտվել է գնաճային միջավայրի զգալի ընդլայնում, և նպատակային ցուցանիշի համեմատությամբ արձանագրվել է գնաճի բարձր մակարդակ: Նշված ժամանակահատվածում Կենտրոնական բանկը, հաշվի առնելով ձևավորված բարձր գնաճի վրա ոչ մոնետար գործոնների գերակշռող ազդեցությունը և բնականոն գնաճի ցածր մակարդակը, շարունակել է իրականացնել չեզոք դրամավարկային քաղաքականություն՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Միայն օգոստոս ամսին, երբ արդեն բնականոն գնաճը ևս բարձր էր, և գնաճային սպասումներն էլ ուժգնացել էին, Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.5%:

Արդեն սեպտեմբեր ամսից գնաճային միջավայրն աստիճանաբար մեղմվել է՝ պայմանավորված տնտեսական աճի ցածր տեմպերով, Կենտրոնական բանկի կողմերից դրամավարկային պայմանների խստացմամբ, ինչպես նաև տարեվերջին պարենային որոշ ապրանքների գների սեզոնային ավելի քիչ աճով: Այսպես՝ տարվա վերջին 4 ամսում գրանցվել է ընդամենը 2% գնաճ:՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի շուրջ 5.7%-ի փոխարեն, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը դեկտեմբերի վերջին իջել է մինչև 5.6%` մոտենալով գնաճի տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանին: Ընդ որում, այդ նույն ժամանակահատվածում 2 տոկոսային կետով նվազել է նաև բնականոն աճը՝ գրեթե համընկնելով գնաճի նպատակային ցուցանիշին:

Տարեվերջին, հաշվի առնելով գնաճային միջավայրի մեղմումը և միջնաժամկետ հատվածում արտաքին ու ՀՀ տնտեսություններից ոչ գնաճային ազդեցությունների սպասումները, Կենտրոնական բանկը աստիճանաբար թուլացրել է դրամավարկային պայմանները՝ իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքն ընդհանուր առմամբ 0.75 տոկոսային կետով՝ դեկտեմբերի վերջին սահմանելով 7.75%:

Տարվա ընթացքում ֆինանսական շուկայում տոկոսադրույքները հիմնականում դրսևորել են Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխություններին համահունչ վարքագիծ: Ընդհանուր առմամբ, տարեկան կտրվածքով շուկայական տոկոսադրույքները ցուցաբերել են փոքր-ինչ նվազող միտումներ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x