ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Որքա՞ն է կազմում ՀՀ Բանկային քարտերի ընդհանուր քանակը

15.05.2014


Բանկային համակարգում սպասարկվող հաճախորդների քանակը 2013- թվականին ավելացել է 18%-ով՝ կազմելով 1.9 մլն հաճախորդ: Այդ աճը գրեթե լիովին պայմանավորված է եղել ֆիզիկական անձ հաճախորդների քանակի աճով, որն էլ, իր հերթին, տարեվերջին կազմել է 1.8 մլն: Բանկային համակարգում հաճախորդների հաշիվների քանակն ավելացել է 20%-ով՝ կազմելով 3.2 մլն հաշիվ (այդ թվում՝ 2.3 մլն՝ ընթացիկ, 165 հազար՝ ժամկետային, 697 հազար՝ վարկային հաշիվներ):

2013 թվականի վերջի դրությամբ հաճախորդներին վճարային քարտերի տրամադրումը կամ դրանց սպասարկումը իրականացվել է ՀՀ տարածքում գործող 19 առևտրային բանկերի կողմից: Ընդ որում՝ բոլոր բանկերն էլ անդամակցում են «ԱրՔա» քարտերով վճարումների միասնական համակրգին:

Շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը նախորդ տարվա համեմատ ավելացել է 18%-ով և կազմել է 1.6 մլն:

2013 թվականին ՀՀ տարածքում վճարային քարտերով իրականացվել է 1 տրիլիոն 108 միլիոն դրամի գործառնություն: Քարտերով անկանխիկ վճարումների ծավալն ավելացել է 16%-ով և կազմել է 105.8 մլն դրամ: Նշված անկանխիկ գործառնությունների ծավալում ինտերնետ միջավայրում իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 24.3 մլրդ դրամ (այդ թվում՝ էլեկրոնային առևտուր՝ 2.9 մլրդ դրամ, քարտից քարտ փոխանցումներ՝ 21.4 մլրդ դրամ): Ընդ որում՝ քարտերով իրականացված անկանխիկ վճարումների (այդ թվում՝ ինտերնետ գործառնությունները) տեսակարար կշիռն ընդհանուր քարտային գործառնություններում 2012 թվականի համեմատ աճել է 0.4 տոկոսային կետով՝ կազմելով 9.5%:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x