ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ամփոփովեց ՎՏԲ-Հայաստան Բանկի «Հարազատներին ավելի մոտ» ակցիայի արդյունքները

14.05.2014

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց 10.12.2013թ-ից մինչև 31.03.2014թ. անցկացված «Հարազատներին ավելի մոտ» ակցիայի արդյունքները, որի ընթացքում բանկում գործող արագ դրամական փոխանցումների բոլոր համակարգերով գումար փոխանցելիս կամ ստանալիս հաճախորդները ունեին հնարավորություն շահելու արժեքավոր նվեր և այցելելու Հայաստանի սահմաններից դուրս ապրող հարազատներին:

Ակցիայի ավարտին քանակով և ծավալով ամենաշատ դրամական փոխանցումներ կատարած 100 անձանց միջև խաղարկվեց 3 ավիատոմս դեպի այն քաղաք, որտեղ ուղարկվել կամ որտեղից ստացվել է հաղթող ճանաչված հաճախորդի` ամսաթվով վերջին դրամական փոխանցումը: Խաղարկության արդյունքում ավիատոմսեր դեպի Մոսկվա շահեցին բանկի հաճախորդներ Ռայա Պետրոսյանն ու Լուսինե Գեոնջյանը, դեպի Սանկտ Պետերբուրգ` Աննա Սերոբյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկում հաճախորդները միշտ կարող են կատարել արագ և վստահելի դրամական փոխանցումներ իրենց նախընտրած երկիր Intel Express, Unistream, RIA Money Transfer, MoneyGram, Anelik, InterExpress և Bystraya Pochta, Sigue Money Transfer. դրամական փոխանցումների համակարգերի միջոցով: Ժամանակ խնայելու համար բանկի հաճախորդները կարող են օգտվել VTB Transfer ծառայությունից, որի միջոցով հնարավոր է ստանալ փոխանցումն առանց բանկ այցելելու:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «Մեր բանկի հաճախորդներն ակտիվորեն օգտվում են դրամական փոխանցումների համակարգերից, և մենք ձգտում ենք տրամադրել նրանց այդ ծառայության առավել լայն ընտրանի: Այդ պատճառով մենք համագործակցում ենք վստահելի ու տեխնոլոգիապես հարուստ գործընկերների հետ, որոնք ունեն կանխիկ միջոցների փոխանցման և ստացման կետերի լայն ցանց: Անցկացված ակցիան ուղղված էր դրամական փոխանցումների խթանմանը և նրան, որպեսզի մեր հաճախորդներին ընձեռվի Հայաստանից դուրս գտնվող իրենց հարազատներին այցելելու հնարավորություն»:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x