ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ոսկու մաքսային գները փոփոխվել են

13.05.2014

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում երկրի արտահանման կառույցում առկա անհամամասնություններն էլ ավելի են սրվել: Այսպես, ամենախոշոր ծավալով արտահանվող 37 ապրանքների բաժինը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 2,1 տոկոսային կետով, հասնելով 92,3%-ի: Այսիքն` մյուս, ավելի քան 500 արտահանվող ապրանքներին ընդամենը խորհրդանշական 7,7% է բաժին հասնում:

Հաշվետու ժամանակահատվածում, ինչպես եւ նախորդ տարիներին, արտահանման առաջատարը «պղնձի հանքաքար եւ խտանյութ» խումբն է: Չնայած վերջին տարվա ընթացքում հիշյալ արտադրանքի` արտահանման ընդանուր ծավալում ունեցած բաժինը նվազել է 1,5 տոկոսային կետով, այնուամենայնիվ այն շարունակում է ազդեցիկ լինել` մեկ ապրանքային խմբի համար` 16,8%: Հասկանալի է, որ հիշյալ ցուցանիշը արտանման փոքր ծավալների եւ ոլորտի դիվեսիֆիկացիայի բացակայության արդյունքն է:

Համաշխարհային շուկաներում տիրող անբարենպաստ իրավիճակն իր ազդեցությունն է թողել պղնձի եւ մյուս գունավոր մետաղների գնի վրա: Լոնդոնի մետաղական բորսայում (LME), որ ոլորտի առաջնային առեւտրային կենտրոնն է, ընթացիկ տարվա մեկնարկից գների շարունակական անկում է գրացվում:

LME-ում պղնձի միջին գինը, եթե նախորդ տարվա դեկտեմբեր ամսին գրանցված գները հիմք վերցնելու լինենք, ընթացիկ տարվա հուվարին մի փոքր աճել է (1,3%-ով), սակայն արդեն փետրվարից որոշակի նվազեցում է զգացվել (0,7%), ինչն արդեն մարտին կտրուկ անկմամբ է փոխարինվել (7,4%): Ընդհանուր առմամբ պղնձի շուկան, 2011թ.-ից ի վեր, գների նվազեցման տենդենցով է բնութագրվում:

Հաշվետու ժամանակաշրջանում պղնձի հանքաքարի եւ խտանյութի միջին մաքսային գինը, տարեկան կտրվածքով, 17 տոկոս ցածր է եղել: Ուստի, չնայած քանակական հարաբերությամբ արտադրանքի արտահանման ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 27,6 տոկոսով, մաքսային արժեքի նշանակալի` 4,3 մլն ԱՄՆ դոլարի չափով (6,9 տոկոս) անկում է գրանցվել: Նշենք, որ գնային գործոնը արտահանվող պղնձի հանքաքարի եւ խտանյութի արժեքի` 21,6 մլն ԱՄՆ դոլարի չափով հարաբերական նվազեցման պատճառ է դարձել:

Ընդհանուր առմամբ, գունավոր մետաղների վեց խումբ (ինչպես հանքաքարի, այնպես էլ հարստացման եւ վերամշակման փուլեր անցած խտանյութի տեսքով) երկրի արտահանման ծավալների գրեթե երրորդ մասն են ապահովել: Դրանց թվում իր տեղն ունի ոսկին (ավելի կոնկրետ` «Դորե» համաձուլվածքը), որ հաշվետու ժամանակահատվածում արտահանման ծավալով հիշյալ ցուցակի 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Այս ազնիվ մետաղը պնղձի ճակատագրին է արժանացել. ծավալային ցուցանիշներով դրա արտահանումն ավելացել է գրեթե 1,6 անգամ, իսկ ահա արժեքային արտահայտմամբ` կրճատվել 1,8 տոկոսով: Նշենք, որ վերջին մեկ տարում ոսկու մաքսային գինը գրեթե կիսով չափ նվազել է (47 տոկոս):

Հաշվետու ժամանակահատվածում հիշյալ մետաղից 0,77 տոննա է արտահանվել` կիլոգրամի դիմաց 21,7 հազար ԱՄՆ դոլար միջին մաքսային գնով: Նշենք, որ ընթացիկ տարվա մայիսի 7-ի դրությամբ «մաքուր» ոսկու մեկ տրոյական ունցիան Լոնդոնի բորսայում 1296 ԱՄՆ դոլար էր գնահատվում, նույնն է թե` 41,7 դոլար` մեկ գրամի դիմաց: Աղբյուրը` news.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x