ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Facebook-ը սպանում է SMS ծառայությունը

15.05.2012

Ամբողջ աշխարհում նկատվում է SMS ծառայության ակտիվության անկում, ինչը պայմանավորված է Facebook-ի ժողովրդականության աճով։

SMS հաղորդագրությունների տրաֆիկի և բջջային օպերատորների՝ ծառայությունից ստացվող եկամուտների աճի ոսկյա դարաշրջանը մոտենում է իր ավարտին, զգուշացնում են Strand Consult խորհրդատվական ընկերության փորձագետներն իրենց ուսումնասիրությունում։ SMS ծառայության ակտիվության անկման պատճառը Facebook սոցցանցի ժողովրդականությունն է։ Երկար տարիներ SMS ծառայություններն ապահովել են բջջային օպերատորների հասույթի 20%-ը, եզրակացնում են Strand Consult-ի փորձագետները։ Վերջիններիս ուսումնասիրության համաձայն՝ այնպիսի զարգացած երկրներում անգամ, ինչպիսիք Դանիան և Նորվեգիան են, օգտագործողներն ավելի քիչ են օգտվում SMS հաղորդագրություններից, քան նախկինում։

Այժմ բջջային հեռախոսով տեքստային հաղորդագրությունների փոխանակման համար օգտագործվում են Facebook սոցցանցն ու ինտերնետ մեսենջերները։ Ներկայում Facebook-ն ունի ավելի քան 900 մլն օգտատեր, այդ թվում՝ 488 մլն-ը սոցցանց մուտք գործելու համար ակտիվ օգտվում է բջջային հեռախոսից։ Ամբողջ աշխարհում մարդիկ միմյանց հետ շփման համար ավելի հաճախ օգտագործում են Facebook-ը, քան բջջային կարճ հաղորդագրությունները։

Օգտագործողները SMS ծառայության օգտագործումը գլխավորապես կրճատում են այն պատճառով, որ այն ավելի թանկ է։

Դանիայում SMS հաղորդագրությունների ակտիվության անկումը հանգեցրել է նրան, որ այս երկրի բջջային բոլոր օպերատորներն անցում են կատարել անսահամանափակ սակագների. այժմ օգտագործողները տեքստային հաղորդագրություններից օգտվելու համար ամսական վճարում են €3-6, գրում են Strand Consult-ի փորձագետները։

Մյուս կողմից՝ բջջային տրաֆիկի աճը Facebook-ի համար լավ նորություն չէ. այս մասին հայտնի է դարձել անցած շաբաթ սոցցանցի՝ ԱՄՆ-ի Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին ներկայացրած հաշվետվությունից։ Facebook-ի բջջային կայքում գովազդների թիվը սահմանափակ է, այդ պատճառով բջջային օգտատերերի թվի աճը չի ուղեկցվում եկամուտների լուրջ աճով։ Փաստորեն, անհատական համակարգիչներից անցումը բջջային հեռախոսներին նշանակում է սոցցանցի բիզնեսի եկամտաբերության անկում։

Նշենք, որ ընթացիկ ամսվա սկզբին SEC-ին ներկայացրած տվյալների համաձայն՝ Facebook-ը մտադիր էր վաճառել մոտ $5,6 մլրդ-ի 180 մլն սովորական բաժնետոմս։

Ակնկալվում է, որ Facebook-ի IPO-ն կդառնա Սիլիկոնային հովտի խոշորագույն տեղաբաշխումը՝ գերազանցելով անգամ Google-ի համապատասխան ցուցանիշը։ Սոցցանցի IPO-ն կմեկնարկի մայիսի 18-ին։

Աղբյուր` civilnet.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x