ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ֆինանսական վիճակը աշխհարում

08.05.2014

Ընդհանուր առմամբ, 2013 թվականը նշանավորվել է զարգացած երկրներում տնտեսական ակտիվության երկար սպասված աշխուժացմամբ: Մասնավորապես՝ ԱՄՆ-ում իրականացվող խթանող դրամավարկային քաղաքականության արդյունքում 2013 թ. տնտեսական ակտիվության աճը մեծապես արտահայտվել է գործազրկության մակարդակի զգալի կրճատմամբ, մինչդեռ գնաճի տեմպերը մնացել են նպատակադրված մակարդակից ցածր: Հատկանշական է, որ դրական տնտեսական զարգացումները ԱՄՆ դաշնային պահուստային համակարգին հնարավորություն են ընձեռնել կրճատելու ակտիվների գնման ծրագիրը 2013 թվականի դեկտեմբերին:

Մինչ ԱՄՆ-ում նվազեցվել է դրամավարկային քաղաքականության շրջանակներում իրականացվող ակտիվների գնման ծրագիրը, Եվրոպական կենտրոնական բանկը 2013 թվականի ընթացքում երկու անգամ կրճատել է հիմնական դրամավարկային տոկոսադրույքի մակարդակը: Հավելենք, որ գնաճի նվազող տեմպերը ստիպել են Եվրոպական կենտրոնական բանկին մտածել լրացուցիչ խթանող միջոցառումների մասին: Հատկանշական է, որ 2013 թվականի 2-րդ կիսամյակում Եվրոգոտում տնտեսական անկումը վերափոխվել է տնտեսական աճի: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է նշել, որ 2013 թվականն աչքի է ընկել առավել բարենպաստ տնտեսական զարգացումներով Իսպանիայում, Իռլանսիայում և Պորտուգալիայում:

Հավելենք, որ 2013 թվականին Ճապոնիայում, վերջին 4 տարիների ընթացքում առաջին անգամ, արձանագրվել է գնաճի դրական մակարդակ՝ պայմանավորված Ճապոնիայի կենտրոնական բանկի կողմից իրականացված՝ իր ծավալներով աննախադեպ խթանող դրամավարկային քաղաքականությամբ: Տնտեսական ակտիվության աճ գրանցվել է նաև Մեծ Բրիտանիայում՝ պայմանավորված կառավարության և կենտրոնական բանկի՝ տնտեսությանը աջակցելու համատեղ ջանքերով:

Վերոնշյալ տնտեսական զարգացումների արդյունքում ԱՄՆ կարճաժամկետ տոկոսադրույքի մակարդակը 2013 թվականին նշանակալի փոփոխություններ չի կրել՝ պահպանվել է խիստ ցածր մակարդակի վրա, սակայն արձանագրվել է երկարաժամկետ տոկոսադրույքների էական աճ: Միևնույն ժամանակ, եվրոգոտում կարճաժամկետ տոկոսադրույքները 2013թ. վերջին մի փոքր աճել են, իսկ երկարաժամկետ տոկոսադրույքների բարձրացումն առավել մեղմ է եղել:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x