ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


2013 թվականին ՀՀ միջազգային պահուստներն աճել են շուրջ ...

07.05.2014


2013 թվականին ՀՀ միջազգային պահուստներն աճել են շուրջ 452.24 մլն ԱՄՆ դոլարով և տարեվերջին կազմել են շուրջ 2251.69 մլն ԱՄՆ դոլար:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ միջազգային պահուստների ծավալի փոփոխության հիմնական գործոններն են եղել ՀՀ կենտրոնական բանկում առևտրային բանկերի՝ արտարժույթով թղթակցային հաշիվների մնացորդների զգալի աճը (շուրջ 376.9 մլն ԱՄՆ դոլարին համարժեք) և ՀՀ ներբանկային շուկայում ԱՄՆ դոլարի զուտ առքը (շուրջ 72.2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք): Տարվա ընթացքում նշանակալի են եղել ՀՀ պետական պարտքի կառուցվածքի փոփոխության արդյունքումգրանցված խոշոր շարժը, մասնավորապես՝ եվրոպարտատոմսերի տեղաբաշխումը (շուրջ 689.7 մլն ԱՄՆ դոլար շուկայական արժեքով), միջազգային կազմակերպություններից վարկերի և դրամաշնորհների ստացումը (շուրջ 820.7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք), որից միայն 500 մլն ԱՄՆ դոլարին համարժեք՝ ՌԴ պարտքի մարումը:

Ինչ վերաբերում է զուտ արտաքին ակտիվներին, ապա 2013 թվականի արդյունքներով վերջիններս կազմել են շուրջ 1876.5 մլն ԱՄՆ դոլար:

2013 թվականին ՀՀ միջազգային պահուստների մակարդակը շարունակել է համապատասխանել միջազգային պրակտիկայում արտարժութային պահուստներին ներկայացվող բոլոր պահանջներին, մասնավորապես, ՀՀ տնտեսության՝ հնարավոր արտաքին ցնցումները կլանելու կարողությունը հավաստելու տեսանկյունից: Այս համատեքստում մի շարք ընդունված ցուցանիշների գծով ՀՀ միջազգային պահուստների մակարդակը գերազանցել է նվազագույն պահանջները: Մասնավորապես. միջազգայնորեն ընդունված՝ նվազագույնը 3 ամսվա ներմուծման ծածկույթ ապահովելու փոխարեն 2013 թվականին ՀՀ միջազգային պահուստներն ապահովել են ներմուծման ավելի քան հինգ ամսվա ծածկույթ: Կարճաժամկետ պարտավորությունների (մինչև 1 տարի) ծածկույթ ապահովելու փոխարեն կրկին գերազանցել են այս գումարը ավելի քան հինգ անգամ:

2013 թվականին Կենտրոնական բանկը շարունակել է նվազագույն ռիսկերով միջազգային պահուստների կառավարման իր քաղաքականությունը իրականացնել օրենքում ամրագրված անվտանգության և իրացվելիության սկզբունքների ներքո՝ հաշվի առնելով միջազգային ֆինանսական շուկայի անորոշությունները:



ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x