ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ Բանկը՝ «Պ. Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի շրջագայությունների հովանավոր

06.05.2014

ՎՏԲ Բանկի աջակցության շնորհիվ Հայաստանի բնակիչներն ունեն եզակի հնարավորություն ներկա գտնվելու «Պ. Ֆոմենկոյի արվեստանոց» հայտնի մոսկովյան թատրոնի ներկայացմանը: Հայաստանում թատրոնի շրջագայությունները տեղի են ունենում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, կազմակերպիչը և նախաձեռնողը Հայաստանի թատերական գործիչների միությունն է:

2014 թ. մայիսի 5-ին և 6-ին Երևանում ՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, կցուցադրվի թատրոնի ամենահայտնի ներկայացումներից մեկը՝ «Գայլեր ու գառներ»՝ Ա. Օստրովսկու պիեսի հիման վրա: Ներկայացումը ցուցադրվել Լեհաստանում, Ավստրիայում, Լիտվայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, ստացել է բազմաթիվ մրցանակներ: Մայիսի 8-9 Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կցուցադրվի «Ռուս մարդը rendez-vous-ին»՝ Ի. Տուրգենևի «Գարնանային ջրեր» պիեսի հիման վրա:

ՎՏԲ Բանկը, որն ավանդաբար աջակցում է կարևոր ծրագրերին մշակույթի զարգացման ոլորտում և հանդես է գալիս որպես հովանավոր մի շարք գեղարվեստական ​​խմբերի համար, «Պ. Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի շրջագայությունների գլխավոր հովանավորն է: Բանկը բազմիցս եղել է մշակութային միջոցառումների գլխավոր հովանավոր ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՊՀ երկրներում և մտադիր է այսուհետ նույնպես աջակցել միջազգային մշակութային հարաբերությունների ամրապնդմանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «Իր հովանավորչական գործունեության շրջանակներում ՎՏԲ Բանկը մասնակցում է տարբեր մշակութային ծրագրերի կազմակերպմանը: «Պ. Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի շրջագայությունների շնորհիվ հայ հանդիսատեսը կարող է բացահայտել իր համար մոսկովյան թատրոնի առաջատար վարպետների աշխատանքը: Իսկ Օստրովսկու պիեսը չի կորցնում արդիականությունը անգամ մեր օրերում: Ուրախալի է գիտակցել մեր բանկի ներգրավվածությունը հասարակության մշակութային կյանքին, հոգևոր զարգացմանը».

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x