ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ավելի արագ գործառնական սպասարկում՝ ID քարտերի առկայության դեպքում

28.04.2014

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները, որոնք որպես անձը հաստատող փաստաթուղթ կներկայացնեն ՀՀ նույնականացման քարտեր, այսուհետ կսպասարկվեն հատուկ սարքերի միջոցով, որոնք կարդում են ID-քարտերի տվյալները (ID-card reader-ներ): Սարքերը նախատեսված են հաճախորդների սպասարկման բարելավման ու ժամանակի տնտեսման համար ինչպես բանկային գործարքներ կատարելիս (տեղական և միջազգային փոխանցումներ, փոխանցումներ պետբյուջե), այնպես էլ քարտեր, վարկեր ու ավանդներ ձևակերպելիս, որի ընթացքում հաճախորդների տվյալները հաշված վայրկյանների ընթացքում ավտոմատ կերպով կմուտքագրվեն բանկային համակարգ առանց ձեռքով մուտքագրելու:

Նույնականացման քարտերի տվյալներ կարդացող սարքեր տեղադրված են ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում: ID-քարտը հաճախորդի անձը հաստատող փաստաթուղթ է, որը պարունակում է բանկերում տարբեր գործարքներ կատարելու համար անհրաժեշտ ողջ ինֆորմացիան:

Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ` զանգահարելով բանկի Միասնական տեղեկատվական համակարգ 87-87 հեռախոսահամարով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «Մենք ձգտում ենք ապահովել հաճախորդների բարձրակարգ սպասարկումը և կատարում ենք ևս մեկ քայլ ծառայությունների տրամադրման կատարելագործման ուղղությամբ: Հաշվի առնելով այն, որ նույնականացման քարտերը Հայաստանում աստիճանաբար մտնում են շրջանառության մեջ, մենք վերազինել ենք բանկի մասնաճյուղային ցանցը ID-card reader-ներով, որպեսզի մեր հաճախորդների սպասարկման ընթացքը լինի ավելի արդյունավետ ու արագ»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x