ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Իրանում բենզինը 75%-ով թանկացել է

25.04.2014

Իրանում երեկ կեսօրից վառելիքի գներն ավելացել են 75%-ով, ինչը պայմանավորված է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի սահմանած պետական սուբսիդիաների տրամադրման դադարեցմամբ:
 Աղբյուրը հավելում է, որ գների 75%-անոց աճն այնուհանդերձ որևէ անկարգությունների ու բողոքի ակցիաների չի հանգեցրել երկրում։ Գործակալությունը նկատում է, որ սա բավական ռիսկային քայլ է երկրի նախագահ Հասան Ռոհանիի կողմից, ով այսկերպ հույս ունի բարելավել արևմտյան պատժամիջոցների պատճառով «խեղճացած» տնտեսությունը։
 IRNA գործակալությունը մեջբերել է Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազիլի խոսքերը, ըստ որոնց իշխանությունները 2 ամիս շարունակ նախապատրաստել են բնակչությանը սպասվելիք թանկացումներին։
 Այժմ այդ սուբսիդիաներին ուղղվող գումարները Ռոհանին մտադիր է ներդնել նոր աշխատատեղերի ստեղծման ու հատկապես երիտասարդության շրջանում գործազրկության թվի կրճատման գործում։ Աղբյուրը՝ Gazeta.ru:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x