ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Սոցփաթեթի շրջանակներում իրականացվել են սրտի առաջին վիրահատությունները

11.05.2012

Հանրային ոլորտի աշխատակիցների համար նախատեսված սոցիալական փաթեթի շրջանակներում արդեն իսկ իրականացվում են սրտի առաջին վիրահատությունները: Ըստ ֆինանսների նախարարությունից ստացած նախնական տվյալների (տվյալները վերցված են 3-4 ապահովագրական ընկերություններից) մայիսի 8-ի դրությամբ սրտի վիրահատության է ենթարկվել 25-26 մարդ: Նրանց զգալի մասը ուսուցիչներ են, նաեւ սահմանամերձ գյուղերից: Վիրահատության արժեքը 2.4-3 մլն դրամի շրջանակներում է:

Հիշեցնենք, որ սոցիալական փաթեթի յուրաքանչյուր կտրոնի արժեքը 132 հազ. դրամ է: Այն նախատեսված է հանրային ոլորտի աշխատողների համար եւ կարող է օգտագործվել 4 ուղղություններով` բժշկական ապահովագրություն, հանգիստ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, ուսման վարձի վճարում եւ հիփոթեքային վարկի տոկոսադրույքի վճարում: Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի` սոցփաթեթի կտրոններ մայիսի սկզբին արդեն իսկ ստացել են մոտ 50 հազ. հոգի:

2012 թ. սոցփաթեթի տրամադրումը կշարունակվի: Դրանում, ամենայն հավանականությամբ, կմտցվի կուտակային բաղադրիչ: Այդ մեխանիզմը ներկայում փորձարկվում է հայկական ատոմակայանում: Ըստ այդմ`  հանրային ծառայողը սոցփաթեթի գումարը կստանա իր անձնական հաշվին, այլ ոչ թե տնօրենի միջոցով: Սա թույլ կտա խուսափել ներկայում դրսեւորվող այն երեույթից, երբ ասենք դպրոցի տնօրենը ուղղորդում է աշխատողներին` ապահովագրվել այս կամ այն ընկերությունում:

Մեկ այլ նորարարություն էլ վերաբերում է սոցփաթեթի գումարի կուտակմանը: Քաղաքացին կարող է տվյալ տարում չօգտագործել իր կտրոնը, մի քանի տարվա մեջ կուտակել գումար ուսման վարձ վճարելու համար: Սա էապես կմեծացնի հետաքրքրությունը սոցփաթեթի մյուս ուղղությունների նկատմամբ: Ըստ վերջին տեղեկությունների` սոցփաթեթի մեծ մասն ուղղվել է դեպի բժշկական ապահովագրություն:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x