ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Ամերիա Սերունդ» 3 ծրագիր

21.04.2014

Մեկնարկեց երիտասարդների շրջանում մեծ մասսայականություն վայելող «Ամերիա Սերունդ» ծրագիրը, որն արդեն 3-րդ տարին անընդմեջ կազմնակերպվում է Ամերիաբանկի կողմից: «Ամերիա Սերունդ»-ը հնարավորություն է տալիս 20-25 տարեկան նորավարտ և աշխատանքային փորձ չունեցող երիտասարդներին ստանալու տեսական և գործնական գիտելիքներ ֆինանսական ոլորտի, մասնավորապես` բանկային գործի վերաբերյալ, աշխատանքային միջավայրում շփվելու փորձառու մասնագետների հետ, ծանոթանալու կորպորատիվ մշակույթի առանձնահատկություններին և հնարավորություն ստանալ աշխատանքային ուղին սկսելու Ամերիաբանկում:
«Ամերիա Սերունդ» 3–ի ընտրական փուլը բաղկացած է 3 հիմնական ենթափուլերից` տեստավորում, խմբային, այնուհետև` անհատական հարցազրույց: Նշված փուլերը հաջողությամբ հաղթահարած դիմորդների հետ կնքվում է ուսնակի պայմանագիր, իսկ տեսական և պրակտիկ ուսուցման փուլերը հաջողությամբ ավարտած ուսնակներին ներկայացվում է աշխատանքի առաջարկ: Նշենք նաև, որ վերապատրաստման ամբողջ ընթացքում Բանկը կվարձատրի ծրագրի մասնակիցներին:
Ամերիաբանկի աշխատակիցների համալրման և ադապտացման խմբի ղեկավար Օֆելյա Քամալյանը նշում է. «Ծրագրի նախորդ 2 տարիների դրական փորձը և գրանցված լուրջ ցուցանիշները մեզ ոգեշնչեցին կազմակերպել «Ամերիա Սերունդ» 3-ը:
Ծրագրերի արդյունքում Ամերիաբանկում աշխատանքի առաջարկ են ստացել 2012թ.-ին`27, իսկ 2013թ.-ին` 17 «Ամերիա Սերունդ»-ի ուսնակ: Մենք բացահայտում ենք բարձր ներուժ և ձգտում ունեցող երիտասարդներին և հնարավորություն ընձեռում նրանց մասնագիտանալու գործնական միջավայրում: Կարծում եմ` հենց նրանց միջոցով հնարավոր կլինի ձևավորել առաջնորդների նոր սերունդ»:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի պաշտոնական կայքում լրացնել համապատասխան դիմում-հայտը մինչև ս.թ. մայիսի16-ը ներառյալ:
Մանրամասները` «Ամերիա սերունդ» ծրագրի էջում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x