ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հերթական նորամուծությունը Հայաստանի բանկային համակարգում

11.05.2012

Հայաստանի բանկային համակարգում հաճախորդներին առաջարկվում է հերթական նորամուծությունը:«Յունիբանկը» Boomerang Software ընկերության հետ համագործակցությամբ ամռանն արդեն հաճախորդներին կառաջարկի mobile commerce (առեւտուր բջջային հեռախոսի միջոցով) ծառայությունը: Ծառայությունից կարող են օգտվել Բանկի այն հաճախորդները, որոնց բջջային հեռախոսները սմարթֆոն տեսակի են: «Յունիբանկի» վարչության նախագահի տեղակալ Մեսրոպ Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ համակարգն աստիճանաբար կտարածվի նաեւ մյուս հեռախոսների վրա: Նրա խոսքով` նոր ծառայությունը հնարավորություն է տալիս հեռախոսի միջոցով կառավարել հաշիվները, կատարել քարտից-քարտ փոխանցումներ, վճարել ապրանքների ու ծառայությունների դիմաց եւ այլն: Օրինակ` որեւէ ապրանք գնելու համար անհրաժեշտ է զանգել տվյալ խանութ եւ թողնել հեռախոսի համարը, այնուհետ հաստատել վճարումը: «Հեռախոսի մեջ բեռնվելու է հատուկ անվտանգության սերտիֆիկատ, որը թույլ կտա պայքարել զեղծարարական գործարքների դեմ»,- ասաց Մ. Հակոբյանը:

Քաղաքացին, մասնավորապես, կարող է ցանկացած վայրից` մետրոյից, փողոցում, ավտոմեքենան վարելիս իրականացնել գնումներ, կատարել փոխանցումներ:

Աղբյուր` news.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x