ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկի 2013թ. գործունեության արդյունքները

21.04.2014

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հայտարարում է 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆինանսական արդյունքները Միջազգային ֆինանսական հաշվետվության ստանդարտներին (ՄՖՀՍ) համապատասխան:

2013թ. հիմնական ֆինանսական ցուցանիշները

Բանկը 2013 թվականի արդյունքներով ունեցել է 5.6 մլրդ դրամ շահույթ: 2013թ. Բանկի կապիտալը կազմել է 37.3 մլրդ ՀՀ դրամ:
Բանկի ակտիվները 2013թ. ընթացքում ավելացել են 43.1%` հասնելով 302.3 մլրդ ՀՀ դրամ: 2013 թ. ավարտին Բանկը զբաղեցրել է 2-րդ տեղը ՀՀ բանկերի շրջանում համապարփակ ակտիվներով (շուկայի 10.2%):
Գործառնական գործունեությունից եկամուտը 2012թ. նույն ցուցանիշների համեմատ ավելացել է 29.3%-ով և կազմել 22,7 մլրդ ՀՀ դրամ: Կապիտալի եկամտաբերության մակարդակը (ROE) 2013թ. արդյունքներով կազմել է 16.7%, իսկ ակտիվների եկամտաբերության մակարդակը (ROA) կազմել է 2.2%, CIR-ը`54.6%.

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսև. «Անցած տարվա արդյունքներն ամփոփելով կուզեի նշել, որ այն դարձել է Բանկի համար մեծ հաջողությունների և նոր ձեռքբերումների տարի: Գործունեության հիմնական ցուցանիշների աճը, շուկայի մասնաբաժնի ավելացումը բոլոր առաջնահերթ ուղղություններով, շուկայական միտումների հմուտ օգտագործումը և տրամադրվող ծառայությունների որակի շարունակական բարձրացումը լուրջ աշխատանքի արդյունքներ են, որը կատարվում է Բանկի աշխատակիցների կողմից ամեն օր և թույլ է տալիս ամեն տարի հասնել նոր նպատակների` հաստատելով ՎՏԲ-Հայաստան Բանկի` որպես ՀՀ առաջատար բանկի կարգավիճակը:
Անցած տարի ՎՏԲ-Հայաստան Բանկը, ինչպես և նախկինում առաջարկել է բանկային ծառայությունների ամբողջ համալիրը ինչպես մասնավոր, այնպես էլ կորպորատիվ հաճախորդների համար, մշակել է նոր լուծումներ` ուղղված ծառայությունների հասանելիության բարձրացմանը, պրոդուկտային շարքը համապատասխանել է հաճախորդների սպասումներին, իսկ տեխնոլոգիական հիմքի կատարելագործումը և սպասարկման բարելավումը թույլ է տվել մեր հաճախորդներին խնայել իրենց ժամանակը:
Զարգացման մտածված մարտավարությունը տալիս է իր արդյունքները. ընկերությունների ու ֆիզիկական անձանց ավելի ու ավելի մեծ թիվ է դառնում Բանկի հաճախորդ: Ովքեր դարձել են մեր հաճախորդը, հաստատում են իրենց հավատարմությունը` օգտվելով Բանկի տրամադրած նոր ծառայություններից ու պրոդուկտներից:
Հաշվետու ժամանակահատվածում Բանկը հասել է նշմարելի առաջխաղացման բիզնեսի բոլոր ուղղությունների զարգացման մեջ: Բանկը Հայաստանի բանկայն համակարգի առաջատարն է ֆիզիկական անձանցից ներգրաված ժամկետային ավանդների ծավալով: Ֆիզիկական անձանցից ներգրաված միջոցների վարկանիշում Բանկը բարձրացել է 4-րդից 2-րդ տեղ և զբաղեցրել է շուկայի 10.9% մասնաբաժինը:
Բանկի գլխավոր խնդիրը իր հաճախորդների համար վստահելի ու պրոֆեսիոնալ գործընկեր լինելն է` ապահովելով որակյալ ու արագ սպասարկում, ինչպես նաև պահպանելով անվտանգությունն ու կայունությունը: Մենք կանգ չենք առնում ձեռք բերված արդյունքների վրա և ձգտում ենք մշտապես զարգանալ, բարձրացնել մեր աշխատանքի որակն ու բիզնեսի արդյունավետությունը: Մենք վստահ ենք, որ 2014թ. կլինի ավելի արդյունավետ ու հեռանկարային, և մենք կամրագրենք վարկային և ավանդային պորտֆելների աճի բարձր տեմպը»:

Ֆինանսական արդյունքներ

Բանկի ակտիվները 2013թ. աճել են 43.1%` հասնելով 302.3 մլրդ ՀՀ դրամ:
Աճի հիմնական ֆակտորն է հանդիսացել ֆիզիկական անձանց վարկավորման ծավալների ավելացումը: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելը (վարկեր և փոխառությունները հաճախորդներին մինչև պահուստները) 2013թ.-ին աճել է 38.1%` հասնելով մինչև 232.1 մլրդ ՀՀ դրամ կամ ընդհանուր ակտիվների 76.8%: 2013թ. վերջին բանկը զբաղեցրել է 1-ին տեղը ՀՀ բանկերի շրջանում ընդհանուր վարկերի ցուցանիշով (շուկայի 12.2%):
Բանկի համապարփակ պարտավորությունները, որոնք կազմված են ներքին և արտաքին շուկայից ներգրավված ժամկետային ու ցպահանջ միջոցներից, աճել են 46.4%` հասնելով 265.0 մլրդ ՀՀ դրամի: Հաճախորդներից ներգրավված միջոցների ծավալն ավելացել է 40.9%-ով և կազմել է 148.9 մլրդ ՀՀ դրամ: Պարտավորությունների շրջանում նախկինի պես մեծ մասնաբաժին է կազմում հաճախորների միջոցները` 56.2%:
Բանկն իր ծառայություններն է մատուցել շուրջ 458 հազար հաճախորդներին-ֆիզիկական անձանց և 5 հազար հաճախորդներին-իրավաբանական անձանց, փոքր, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին: Բանկը շարունակում էր ընդլայնել իր բաժինը շուկայում ի շնորհիվ ՎՏԲ բրենդի հանդեպ բարձր վստահության և հաճախորդների որակյալ սպասարկմանը:

Ֆիզիկական անձանց տրամադրվող ծառայություններ

2013 թվականին ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակեց իր ագրեսիվ գործունեությունը մանրածախ բիզնեսի տարբեր բնագավառներում և բարելավեց իր առաջատար դիրքերը ՀՀ բնակչությանը տրամադրվող մանրածախ ծառայությունների շուկայում: 2013թ. Բանկը լրացրեց իր ծառայությունների և պրոդուկտների շարքը. մշակվեցին և ներդրվեցին հեռակառավարվող բանկային ծառայությունների նոր տեսակներ` Հայաստանում Ինտերնետ-բանկինգ ամենաֆունկցիոնալ առցանց համակարգը, ստեղծվեցին հաճախորդների ինքնասպասարկման հատածներ մասնաճյուղային ցանցում վճարային տերմինալների տեղադրման միջոցով, ինչը թույլ տվեց կատարել ոչ միայն վարկի մարում ու բանկային/քարտային հաշիվների համալրում, այլ նաև 200 տեսակի ծառայությունների վճարում, առանց հերթ կանգնելու:
Բանկը սկսել է տրամարել նաև վՀՀ շուկայում աննախադեպ ծառայություն` քարտից քարտ միջազգային փոխանցումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր բանկոմատների միջոցով, իրականացվել է MasterCard միջազգային քարտերի թողարկում և սպասարկում, թողարկվել են VISA Instant issue ակնթարթային տրամադրման քարտեր: 2013թ. օպտիմալացվել է բանկային/քարտային հաշիվների, ավանդների բացման ընթքացակարգը ID քարտ ունեցող հաճախորդների համար:
2013թ. բարեկարգվել են Բանկի 37 մասնաճյուղեր, որտեղ ստեղծվել են հատուկ հատվածներ հաճախորդների տարբեր գործարքների սպասարկման համար, մասնաճյուղերի ներքին և արտաքին տեսքը բերվել է միասնական ոճի, վերանորոգված մասնաճյուղերում տեղադրվել են հերթերի կառավարման համակարգեր:
Կատարվել է էական աշխատանք հաճախորդների սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ: VISA միջազգային վճարային համակարգի հետ միասին անցկացվել են 2 մարքետինգային արշավներ քարտերով անկանխիկ վճարումների խթանման նպատակով` «Ամառը ՎՏԲ-ի հետ» և «Օլիմպիական արշավ Սոչի 2014»: Դրանք զգալիորեն ավելացրել են Բանկի քարտապանների կողմից կատարվող անկանխիկ գործարքների ծավալը:
Ֆիզիկական անձանց միջոցների հարաբերական աճը 2013 թվականին կազմել է 39.9%, իսկ բացարձակ աճը` 29.0 մլրդ ՀՀ դրամ` հասնելով 101.6 մլրդ դրամի, որը ևս մեկ անգամ ապացուցեց ֆիզիկական անձանց ավանդների ներգրավման շուկայում ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջատար դիրքերը: Ֆիզիկական անձանց ավանդների ներգրավման վարկանիշում Բանկը 4-րդ հորիզոնականից տեղափոխվել է 2-րդ, ինչն էլ հանգեցրել է շուկայում մասնբաժնի ավելացման` 9.6%-ից 10.9 %:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մնում է առաջատարներից մեկը ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների շուկայում: Բանկն առաջարկում է իր հաճախորդներին Հայաստանի տարածքում և նրա սահմաններից դուրս արագ և հուսալի գումար փոխանցել ինչպես իրենց հաշվեհամարներից, այնպես էլ առանց հաշվի բացման: Բանկը համագործակցում է 9 հիմնական դրամական փոխանցումների համակարգերի հետ:
Ֆիզ.անձանց տրամադրած վարկերի ծավալն ավելացել է 35.5% (23.1 մլրդ ՀՀ դրամով), ինչը 2013թ. արդյունքներով կազմել է 88.1 մլրդ ՀՀ դրամ: Այդպիսով` ՎՏԲ-Հայաստան Բանկը գրավել է շուկայի զգալի մասը` 14.8% և ապահովել 2-րդ հորիզոնականը: Տարվա ընթացքում շուկայում ներդրվել են թարմացված պրոդուկտներ հիմնականում սպառողական` POS-վարկերի ու լոմբարդային վարկերի ուղղությամբ:
Բանկի աշխատանքը մանրածախ բիզնեսի ոլորտում 2013 թվականին ուղղված էր ոչ միայն ավանդային և վարկային պորտֆելի ավելացմանը և մանրածախ ծառայությունների իրացման արդյունավետության բարձրացմանը, այլև, նախևառաջ, մանրածախ ծառայությունների շարքի բարելավմանը, իրացման այլընտրանքային տարբերակների զարգացմանը, որոնք թույլ են տալիս, թեթևացնել և կրճատել հաճախորդի սպասարկման ընթացակարգը, սպասարկման որակի բարձրացմանը, մասնաճյուղերի ձևավորման ստանդարտացման վերահսկմանը, հաճախորդների հետ հետադարձ կապի ուժեղացմանը Բանկի հաճախորդների դիմում-բողոք/պահանջների ընդունման ընթացակարգի օպտիմալացման շնորհիվ:

Իրավաբանական անձանց տրամադրվող ծառայություններ

ՎՏԲ-հայաստան Բանկը պահպանել է առաջատարի դիրքերը կորպորատիվ բանկային բիզնեսում, Բանկի մասնաբաժինը կորպորատիվ հաճախորդների վարկավորման շուկայում կազմել է 11.7%.: ՎՏԲ-Հայաստան Բանկը 2013թ. համալրել է իր պրոդուկտների ու ծառայությունների շարքը. մշակվել ու ներդրվել է նոր ֆինանսական ծառայություն`«Ֆինանսական լիզինգ», Բանկը կատարել է մասշտաբային աշխատանք ֆակտորինգային ծառայությունների պրոդուկտային շարքի կատարելագործման ուղղությամբ: Մասնավորապես, ՎՏԲ խմբի մաս կազմող ՎՏԲ Ֆակտորինգի իր գործընկերների հետ Բանկը մշակել ու իրականացրել է առաջին ֆակտորինգային գործարքը:
Իրավաբանական անձանց տրամադրած վարկերի ծավալը 2013թ. ավելացել է 39.8% և կազմել 144.0 մլրդ ՀՀ դրամ: Բանկը շարունակում է ակտիվորեն ֆինանսավորել շինարարության ոլորտը, առևտրային ձեռնարկությունները, գյուղատնտեսությունն ու սննդի արդյունաբերությունը: Մայն տնտեսության նշված ճյուղերի վարկավորման գումարը կազմում է 98.5 մլրդ ՀՀ դրամ:
Իրավաբանական անձանցից ներգրաված միջոցները կազմել են մոտ 47.2 մլրդ ՀՀ դրամ:
Բանկը սպասարկում է կորպորատիվ հաճախորդների բոլոր դասակարգերին, մատուցելով նրանց բանկային համալիր ծառայություններ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը իր կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է բանկային ծառայություններ և պրոդուկտներ, հաշվի առնելով հաճախորդի բիզնեսի առաձնահատկությունը և ապահովելով կատարվող գործարքների վստահելիության աստիճանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել հայկական տնտեսության կարևորագույն բնագավառներին, նպաստելով ՀՀ տարածքում միջին և խոշոր բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև ֆինանսական ինստիտուտներին ու պետական կազմակերպություններին:
Բանկի կորպորատիվ հաճախորդներ են հանդիսանում ապահովագրության, շինարարության, առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, թեթև և ծանր արդյունաբերության, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցման ոլորտում հայտնի խոշորագույն կազմակերպությունները: 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x