ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Sony-ի վնասը` $5,6 մլրդ

10.05.2012

2011-2012թթ ֆինանսական տարում, որն ավարտվել է այս տարվա մարտի 31-ին, Էլեկտրոնիկայի խոշոր արտադրող ճապոնական Sony-ի զուտ վնասը կազմել է $5,569 մլրդ՝ նախորդ տարվա $3,1 մլրդ-ի համեմատ։

Այս տարի ապրիլի սկզբին ընկերությունում կանախպատեսել էին, որ տարեկան վնասը կկազմի $6,4 մլրդ, հաղորդում է Bloomberg-ը։

Ընկերության հասույթը կրճատվել է  9,6%-ով՝ կազմելով մինչև  $79,186 մլրդ։

Sony-ն ֆինանսական ցուցնաիշների վատթարացումը պայմանավորում է յենի՝  փոխարժեքի անբարենպաստ դինամիկայով, զարգացած երկրների ճգնժամով, երկրաշարժի հետևանքներով և անցած տարի մարտին Թաիլանդում տեղի ունեցած ցունամիով, քանի որ այստեղ են գտնվում ընկերության ձեռնարկությունները։

Հաշվետու ժամանակահատվածում գործառնական վնասը կազմել է $820 մլն՝ նախորդ տարվա $2,4 մլրդ  գործառնական շահույթի համեմատ։ Մինչև հարկումը վնասը կազմել է $ 1,014 մլրդ։ 

Ընկերությունում հույս ունեն հաջորդ տարի  վերականգնել շահութային մակարդակը։ Այսպես՝ կանխատեսումների համաձայն՝ այս ֆինանսական տարում, որը կավարտվի 2013թ. մարտի 31-ին, զուտ շահույթը կկազմի $ 378 մլն, 

Ապրիլին հաղորդվել էր, որ  Sony-ն մտադիր է մինչև 2012թ. վերջը կրճատել 10 հազ. աշխատակից՝ պայմանվորաված ըկերության վաճառքների նվազմամբ։ Բացի այդ՝ յոթ թոփ մենեջերներ կզրկվեն 2011-2012թթ. ֆինանսական տարվա բոնուսից։

Աղբյուր ` civilnet.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x