ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


2014 թվականին ՓՄՁ վարկավորումը բանկի համար կլինի առաջնային

14.04.2014

ՓՄՁ վարկավորման բաժնի պետ` Մարտին Թորոսյանի հարցազրույցը «ԱՌԿԱ» ԼԳ

 - Այսօր բանկերի մեծամասնությունը առավել ուշադրություն է դարձնում փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը: Ձեր բանկը նույնպես բացառություն չէ, ավելին` այն համարվում է բանկային համակարգի առաջատարներից մեկը տվյալ ոլորտում:

 - Դուք իրավացի եք: Փոքր և միջին բիզնեսի վարկավորումը Բանկը համարում է իր ռազմավարական կարևոր ուղղություններից մեկը, որը ամրագրված է նաև 2014-2016թթ. Հեռանկարային զարգացման ծրագրով: Նախորդ տարվա ընթացքում Բանկն էապես ավելացրել է ՓՄՁ վարկավորման ծավալները, և 2013 թվականի արդյունքներով ՓՄՁ վարկային պորտֆելը կազմել է ընդհանուր վարկային պորտֆելի 10%-ը: Փոքր և միջին բիզնեսի վարկային պորտֆելի ընդլայնումն շարունակվել է Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում:  Ներկայումս մենք կարող ենք վարկեր տրամադրել տնտեսության բոլոր ոլորտներում` ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով` մինչև 7 տարի մարման ժամկետով և տարեկան 11-13% տոկոսադրույքով: Այսպիսով` 2013 թվականում ՓՄՁ վարկային պորտֆելը կազմել է 21 մլն ԱՄՆ դոլար, մինչև 2014թ. տարեվերջ ՓՄՁ զարգացմանը կուղղվի ևս 10 21 մլն ԱՄՆ դոլար:  

Ինչպե՞ս եք գնահատում ձեր պրոդուկտը մյուս բանկերի կողմից առաջարկվող պրոդուկտների հետ համեմատած: Որքանո՞վ է այսօր ուժեղ մրցակցությունն այս հատվածում:

Համեմատությունը, առաջին հերթին, տեղի է ունենում վարկերի տրամադրման պայմաններով, քանի որ մրցակցային պայքարի խստացման պայմաններում վարկի տրամադրման ձևաչափը ցանկացած բիզնեսի զարգացման հիմնական պայմաններից է: Ձևաչափ ասելով հասկանում ենք ժամկետ, տոկոսադրույք, արտոնյալ պայմաններ, այլ օժանդակություն, այդ թվում` բանկի կողմից հաճախորդին տրամադրվող խորհրդատվական ծառայությունները և այլն: Բանկերի դերը այս գործընթացում դա ոչ միայն փոխառուի ֆինանսական սպասարկման ծախսերի օպտիմալացումն է, այլ նաև ընդհանուր ծախսերի՝ կապված բիզնեսում ներդումներ կատարելու, դրա հետագա զարգացման, ռիսկերի գնահատման և այլնի հետ: Նշեմ, որ մրցակցությունը այսօրվա դրությամբ շատ ուժեղ է. գրեթե բոլոր բանկերը իրականացնում են ՓՄՁ վարկավորում և հանդիսանում են ՓՄՁ վարկավորման միջազգային ծրագրերի մասնակիցներ: Այն, ինչով մենք կարող ենք տարբերվել, դա վարկերի տրամադրման պայմաններ են, սպասարկման որակն ու արագությունը: Կարևոր նշանակություն ունի նաև հաճախորդների հետ հարաբերություններում ազնվության դրսևորումը: Համաձայնեք, որ հաճախորդը կընտրի այն բանկը, որտեղ վերջինիս վարկը կտրամադրվի արագ, առանց որևէ քաշքշուքի և վազքի: Մեր բանկում վաղուց ենք անցել «մեկ պատուհան» սկզբունքին, երբ հաճախորդը սպասարկվում է մեկ մասնագետի կողմից և ազատվում է երկարատև հերթերից ու լարվածությունից: Բացի այդ, ոչ պակաս կարևոր գործոն է համարվում վարկի հայտի ուսումնասիրության ժամկետը. մեր Բանկում այն կազմում է 7-ից 12 օր: Բանկում գործում է նաև վարկի տրամադրման ժամկետների ու տոկոսադրույքների ճկուն համակարգ:

Ավելացե՞լ է արդյոք բանկի փոքր և միջին բիզնեսի հաճախորդների թիվը 2013 թվականի տարեվերջի դրությամբ: Բիզնեսի ո՞ր տեսակն է համարվել առավել եկամտաբեր և նշանակում է` վարկունակ:

Վարկավորումն իրականացվում է տնտեսության բոլոր` մասնավորապես առևտրի, հասարակական սննդի, ծառայությունների և արտադրության ոլորտներում: 2013 թ. տարեվերջի դրությամբ վարկավորվել են թվով 140 ՓՄ ձեռնարկություններ: Դրանք հիմնականում առևտրային ոլորտի ձեռնարկություններն են` այսօրվա դրությամբ հանդիսանալով առավել եկամտաբեր և վարկունակ վարկառուներ: Սակայն վերջին տարիների ընթացքում վարկավորման աճ է նկատվել արտադրության ոլորտի ձեռնարկությունների թվում, ինչը ողջունելի է, քանի որ ՓՄՁ վարկավորման ծրագրի վերջնական նպատակն է աջակցել արտադրողներին և նպաստել տնտեսության արտադրության ոլորտի, ինչպես նաև արտահանման ընկերությունների զարգացմանը:     

Վարկի ապահովման և երաշխավորման ո՞ր տեսակն է այսօր Բանկը համարում առավել օպտիմալ:

ՓՄՁ վարկունակության գնահատման ժամանակ մենք առավել կարևորում ենք հաճախորդի վարկային պատմությունը և տվյալ բիզնեսի եկամտաբերությունը, քան վերջինիս կողմից տրամադրվող գրավի տեսակը:

Նախատեսո՞ւմ է արդյոք բանկը մինչև տարեվերջ նվազեցնել վարկերի տոկոսադրույքները: Ի՞նչպիսին են Ձեր կանխատեսումները վարկային տոկոսադրույքների վերաբերյալ մինչև ընթացիկ տարեվերջ:

Համաձայն մեր կանխատեսումների` 2014 թվականին կպահպանվի վարկավորման ծավալների աճը, որը կավելանա տարվա երկրորդ կիսամյակում: Ինչ վերաբերում է տոկոսադրույքներին` երկրորդ եռամսյակի սկզբին վարկերի տոկոսադրույքները նվազեցվել են 1-2%-ով և տարվա ընթացքում դրանց հետագա նվազում չի նախատեսվում: Ինչ վերաաբերում է ավանդներին` ապա դրամային ավանդների մասով հնարավոր է աննշան աճ 0,5 տոկոսի չափով, իսկ ԱՄՆ դոլարով ավանդների մասով, անդհակառակը` միևնույն չափով նվազում: Իմ կանխատեսումն այսպիսին է:  

Աղբյուրը՝ http://www.areximbank.am/

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x