ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Բանկի Visa և MasterCard քարտապանները կարող են օգտվել ԱՊՀ-ում գտնվող բանկոմատներից

11.04.2014

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են օգտվել ՎՏԲ խմբի բանկոմատների ընդլայնված ցանցից շնորհիվ «Տրանսկրեդիտբանկ» ԲԲԸ բանկոմատային ցանցի միացման: Այժմ Բանկի Visa և MasterCard քարտապանները կարող են կանխիկացնել դրամական միջոցները ՎՏԲ24-ի, ԱՊՀ երկրներում և Վրաստանում գործող ՎՏԲ բանկերում: Գումար կանխիկացնել կարելի է առանց լրացուցիչ միջնորդավճարի նույն պայմաններով, ինչ սեփական բանկում:

ԱՊՀ երկրներում և Վրաստանում հաճախորդը ՎՏԲ խմբի մոտակա բանկոմատը կարող է գտնել` ներբեռնելով Android և iOS, Windows ծրագրով աշխատող սարքերի համար հավելված Apple Store, Android Market և Windows Phone խանութներում: Հավելվածը իրենից ներկայացնում է ինտերակտիվ քարտեզ, որի օգնությամբ հաճախորդները կարող են ստանալ տեղեկություն մոտակա գործող բանկոմատի տեղակայման վայրի և հասանելի ծառայությունների մասին, ինչպես նաև իմանալ բանկոմատի մոտ հասնելու հետիոտնային կամ ավտոմոբիլային ճանապարհը:

2011թ. հունիսից ՎՏԲ-Հայաստան Բանկն իր քարտապաններին ընձեռում է բացառիկ հնարավորություն ԱՊՀ երկրներում /ՌԴ, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան/ և Վրաստանում ՎՏԲ դուստր-բանկերի բանկոմատներում կանխիկացնելու դրամական միջոցներ նույն ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող միջնորդավճարով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «ՎՏԲ-Հայաստան Բանկի հիմնական խնդիրներից է տրամադրել հաճախորդներին բարձր մակարդակի սպասարկում: ՎՏԲ խմբի բանկոմատների ցանցի ընդլայնումը «Տրանսկրեդիտբանկի» բանկոմատային ցանցի միացման շնորհիվ մեզ թույլ կտա դարձնել բանկային ծառայությունները ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների համար ավելի հասանելի խմբի ներկայության բոլոր երկրներում: Ընդ որում` գումար կանխիկացնելիս սակագները չեն տարբերվելու ՎՏԲ-Հայաստան Բանկի սակագներից»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x