ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի աշխատակիցները օգնում են քեսաբահայերին

11.04.2014

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի աշխատակիցները  քեսաբահայերին աջակցելու նպատակով միացել են Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կազմակերպած  դրամահավաքին:  Այս հայրենանվեր և ազնիվ նախաձեռնությունն առավել հասանելի դարձնելու համար Բանկում բացվել է հատուկ հաշվեհամար, որտեղ  կատարվելու են փոխանցումները, և յուրաքանչյուր աշխատակից, առաջնորդվելով Բանկի որդեգրած սոցիալական պատասխանատվության սկզբունքով, կարող է մասնակից դառնալ քեսաբահայ մեր հայրենակիցներին օգնություն ցուցաբերելու կարևոր գործընթացին:
«Հայաստանի պատմության ողջ ընթացքում Սփյուռքը մշտապես եղել է նրա կողքին և այժմ մեր հերթն է ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը կարիքի մեջ գտնվող մեր հայրենակիցներին: Տվյալ նախաձեռնության մեջ կարևորը ոչ միայն նյութական, այլ բարոյական կողմն է, քանի որ յուրաքանչյուր օգնություն, որը կտրամադրեն հայաստանցիները Սիրիայում գտնվող մեր հայրենակիցներին, վերջիններիս համար կլինի նաև որպես բարոյական աջակցություն»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ PR պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:
Նշենք, որ Ջինիշյան հիշատակի հիմնադրամը մասնաճյուղ ունի Սիրիայում և կարող է արագ իրականացնել բոլոր կազմակերպչական աշխատանքները, Բանկի աշխատակիցների կողմից նվիրաբերած գումարը քեսաբահայերին հասցնելու և նրանց համապատասխան այլ  ծառայություններ մատուցելու համար:
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել http://www.anelik.am/ էլեկտրոնային կայք:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x