ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Որքա՞ն արժեցավ Ղրիմը Ռուսաստանի համար

09.04.2014

Ղրիմի միացումը Ռուսաստանի շուկային 179 մլրդ դոլար է արժեցել, այդ թվում կապիտալի արտահոսքի տեսքով` 33,5 մլրդ, իսկ ռուսական կազմակերպությունների կապիտալիզացիայի անկման տեսքով` 82,7 մլրդ` երկրի տարածքում եւ 62,8 մլրդ` Լոնդոնում:
33,5 մլրդ ԱՄՆ դոլարի չափով արտահոսքը գնահատված է միայն մարտ ամսվա համար:
Եվս 82,7 մլրդ-ի չափով կորուստ է ունեցել ռուսական բաժնեթղթերի շուկան: Հենց այդ չափով է մարտի առաջին երկու շաբաթների ընթացքում նվազել ММВБ-ի գործակցում ներառված ընկերությունների կապիտալիզացիան (գործակիցը նվազել է 15,35 տոկոսով):
RDX գործակիցը, որի կազմի մեջ մտնում են Լոնդոնում արժեթղթերի առքուվաճառք ունեցող ռուսական ընկերությունները, նույն ժամանակահատվածում նվազել է գրեթե 13 տոկոսով, ինչը գնային արտահայտությամբ 62,8 մլրդ. ԱՄՆ դոլարի չափով կորուստ է նշանակում:
«Շուկայի կապիտալիզացիայի անկումը շուկայի արձագանքն է ուկրաինական իրադարձություններին: Սակայն միանշանակ չի կարելի ասել, որ կապիտալի արտահոսքը բացառապես Ղրիմի միակցմամբ է պայմանավորված»,-ասել է «Կապիտալի վերածնունդ» ներդրումային կազմակերպության` Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների մասով փորձագետ Օլեգ Կուզմինը: Ընկերության հաշվարկներով, առաջին եռամսյակի ընթացքում ավելի քան 60 մլրդ.-ի չափով կապիտալի արտահոսք է գրանցվել, որից միայն 30 մլրդ.-ը` մարտ ամսվա ընթացքում:
Կուզմինի գնահատմամբ, մարտի 1-ին ստացված տեղեկությունն այն մասին, որ նախագահ Պուտինը ռուսական զորքերը Ուկրաինայի տարածք մտցնելու թույլտվություն ստանալու համար սենատորներին է դիմել, խիստ անսպասելի էր, ինչը մարտի 3-ին խուճապային վաճառքների էր հանգեցրել: Այդ օրը ММВБ-ի գործակիցը 10,8 տոկոս անկում էր գրանցել` 62,4 մլրդ. ԱՄՆ դոլարի չափով կապիտալիզացիա կորցնելով, իսկ կենտրոնական բանկը 11 մլրդ. դոլար էր վատնել` ռուբլու փոխարժեքը պահպանելու համար:
«Ղրիմի շուրջ հետագա իրադարձություններն արդեն ակնկալելի էին, այդ իսկ պատճառով շուկան ավելի հանգիստ գտնվեց: Ներկայումս շուկայում նմանատիպ փոփոխությունների կրկնման կատալիզատոր կարող է հանդիսանալ Ուկրաինայի արեւելյան շրջաններում իրադրության բարդացումը, մասնավորապես` ղրիմյան սցենարի կրկնօրինակման հավանականության մեծացումը»,-կարծիք է հայտնել փորձագետը: Աղբյուրը` ebk.ru, news.am:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x