ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրկին 8 տոկոս

09.05.2012

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդն  մայիսի 8-ին որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: Նշենք, որ վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը փոխվել է 2011 թ. սեպտեմբերին` նվազեցվելով 0.5 տոկոսային կետով: Ի դեպ` հաշվի առնելով գնաճի տեմպի նվազման միտումները` շատերը կանխատեսում էին վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազում:

Ըստ ՀՀ ԿԲ հաղորդագրության` 2012 թ. ապրիլին արձանագրվել է 0.6% գնանկում: Արդյունքում` 12-ամսյա գնաճը, նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 0.3 տոկոսային կետով եւ կազմել 1.9%` ձեւավորվելով տատանումների թույլատրելի միջակայքից ցածր մակարդակում:

ԿԲ խորհուրդի գնահատմամբ` պարենային եւ հումքային ապրանքների միջազգային շուկաներից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ճնշումներ չեն ակնկալվում:

ԿԲ խորհուրդն արձանագրել է, որ ՀՀ տնտեսության զարգացումները նույնպես գնաճային միջավայրի ընդլայնում չեն նախանշում. մասնավոր ծախսումների աճը եւ հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը ոչ գնաճային են:

ԿԲ-ն իրատեսական է համարում կանխատեսվող 12-ամսյա ժամանակահատվածում գնաճի ձեւավորումը 4% նպատակային ցուցանիշի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում, եւ այս պահին նպատակահարմար է պահպանել քաղաքականության տոկոսադրույքի 8% մակարդակը, որը գնաճային միջավայրի վրա կթողնի չեզոք ազդեցություն:

ԿԲ հաղորդագրության մեջ նշված է, որ տնտեսության զարգացման նկարագրված միտումների շարունակականության դեպքում կանխատեսվող գնաճը կձեւավորվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում: Այս պարագայում խորհուրդը կդիտարկի դրամավարկային պայմանների թուլացման անհրաժեշտությունը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x