ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կնքվել է պայմանագիր՝ ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին

04.04.2014

Ապրիլի 4-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ՀՀ կառավարության` ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության, և «ԷՅ ՋԵՅ ԷՅ ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվել է պայմանագիր՝ ՀՀ, ք. Երևան, 0015, Կաշեգործների փողոց 70 հասցեում գտնվող գույքային համալիրի տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) կազմակերպման մասին:

Պայմանագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և  «ԷՅ ՋԵՅ ԷՅ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արտակ Ուդումյանը:

Պայմանագրի առարկա են հանդիսանում ազատ տնտեսական գոտու կազմակերպման, դրա տարածքում ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման, կազմակերպչի կողմից ծառայությունների մատուցման, այդ ծառայությունների սակագների սահմանման, ներդրումների ապահովման, ԱՏԳ շահագործողների ներգրավման, լիազոր մարմնի կողմից վերահսկողության իրականացման արդյունքում առաջացող և ԱՏԳ գործունեության հետ կապված այլ իրավահարաբերությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն:

ԱՏԳ-ում գործունեությունն իրականացվելու է ոսկերչության, ակնագործության և ժամագործության ոլորտներում: ԱՏԳ-ի գործունեության ժամկետը 10 տարի է: 2014-2016 թթ. ընթացքում նախատեսվում է ԱՏԳ-ում ներգրավել մոտ 120 ընկերություններ, որոնք կստեղծեն շուրջ 1,500 նոր աշխատատեղեր:

Ընկերությունը 10.72 մլն ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրումներ է իրականացնելու՝ տարածքների ամբողջական վերանորոգման (ավարտը 2015թ.), գույքի ձեռք բերման, շինությունների հիմնանորոգման և անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման համար:

ԱՏԳ վերջնական հիմնանորոգված տարածքը կհասնի մոտ 32,400 ք.մ և կունենա.

 - Արտադրական տարածք` 12,750 քառ.մ

 - Ծառայությունների և գրասենյակային տարածք` 9,450 քառ.մ

 - Ցուցահանդեսային տարածք` 6,000 քառ.մ (ներառյալ 2,000 ք.մ.  մշտական ցուցահանդեսային տարածքը)

 - Օժանդակ տարածք (ավտոկայանատեղի, պահեստներ, չհրկիզվող պահարաններ)` 4,200 ք.մ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x