ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Runa Capital»-ի հիմնադիր. ՀՀ-ին անհրաժեշտ է մրցակցություն վենչուրային հիմնադրամների շրջանում

04.04.2014

Հայաստանին անհրաժեշտ է մրցակցություն վենչուրային հիմնադրամների շրջանում: Այդ մասին  հայտնել է «Runa Capital» միջազգային վենչուրային հիմնադրամի հիմնադիր Սերգեյ Բելոուսովը, ով ժամանել է  հանրապետություն: Նա հավելել է, որ հիմնադրամը պատրաստ է ներդնել Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ոլորտներ:
«Մենք մի քանի ընկերություններ ենք այցելել, եւ ես հաճելիորեն զարմացա: Շատերը պատրաստ են առաջ շարժվել ձեռներեցության զարգացման ուղղությամբ: Անհասկանալի է, թե ինչու նման հարուստ սփյուռքի պայմաններում Հայաստանում գրեթե գոյություն չունեն վենչուրային ֆոնդեր,- նշել է Բելոուսովը:- Գործում է միայն մեկը, սակայն հաջողության համար մրցակցություն է անհրաժեշտ: Ավելի հեշտ կլինի, եթե ի հայտ գան 3-5 մրցակից ֆոնդեր՝ 30-50 միլիոն դոլար ծավալով յուրաքանչյուրի համար»:
Մեկ այլ պայման, որն անհրաժեշտ է զարգացման համար՝ «Times Higher Education» վարկանիշային աղյուսակում ներառված գոնե մեկ համալսարան: Այն կարող է փոքր լինել, բայց առաջատար իր ոլորտում: «Այն համալսարանները, որոնք կան Հայաստանում, որակյալ են, բայց 100-յակի մեջ ներառված չեն: Իսկ դա շատ կնպաստեր ներդրումային ծրագրերին»,- հավելել է  Բելոուսովը:
Խոսելով աշխատանքի հեռանկարների մասին՝ նա պատմել է հիմնական ուղղությունների մասին, որոնք կորոշեն ինովացիոն ներդրումային տեխնոլոգիաների ապագան:
Նախ եւ առաջ, խոսքը «մեծ տվյալների» մասին է(Big Data), որոնք թույլ են տալիս օգտակար եզրակացություններ կատարել, օրինակ, ինչպես ավելի լավ դասավանդել այս կամ այն առարկան, ինչպիսի ֆինանսական գործիքներ կիրառել եւ այլն:
Երկրորդ, խոսքը «ինտերնետային իրերի» մասին է, քանի որ մեզ շրջապատող սարքերից շատերն են կարող փոխազդել ինտերնետի միջոցով՝ սառնարանը կարող է սնունդ պատվիրել, քաշը դիետոլոգներից խորհուրդներ կարող է ստանալ, ավտոմեքենաները տեղեկություններ են փոխանակում ճանապարհներին խցանումների մասին: Այս առթիվ ի հայտ են գալիս խելացի ժամացույցներ, այլ սարքավորումներ, որոնք օգնում են վերահսկել ֆիզիկական ծանրաբեռբվածությունը՝ էապես երկարացնելով կյանքի տեւողությունը:
Երրորդ՝ մարդկանց եւ առանց միջնորդների համակարգերի միջեւ փոխազդեցությունը, երբ տեղեկությունը տարածվում է ցանցի օգտատերերի միջեւ հավասարապես, չկա մեկ կենտրոն, որը կառավարի տեղեկատվությունը: Օրինակ Bitcoin ցանցը որը թույլ է տալիս ֆինանսական օպերացիաների իրականցնել առանց բանկերի եւ ֆինանասկան կարգավորիչների մասնակցության:
Կարող ենք առանձնացնել աշխատանքային տեխնիկան եւ «խելացի»  սարքերի թվի ավելացումը մարդկանց շրջապատում, որոնք առավելապես կարող են մարդու փոխարեն կատարել նրա գործառույթները, այժմ հնարավոր է տանը նստած կառավարել մոլորակի մյուս հատվածում գտնվող գրասենյակը: Ուշադրության է արժանի 3D տպագրությունը: Տան պայմաններում հնարավոր է բարդ մեխանիզմներ ու մոդելներ ստեղծել՝ պարզապես «տպելով» դրանք, ինչը մեզ հնարավորություն է տալիս յուրահատուկ իրեր արտադրել, թեթեւացնում է ինժեներների կյանքը: Աղբյուրը` news.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x