ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել հետևյալ հոդվածները ...

02.04.2014

Այսօր՝ ապրիլի 2-ին, ՀՀ Սահմանադրական դատարանը կայացրեց իր որոշումը։ Ըստ այդ որոշման հակասահմանադրական են ճանաչվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի և դրա հետ փոխկապակցված այլ իրավական նորմերի մի շարք դրույքներ։
Մասնավորապես հակասահմանադրական է ճանաչվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի.

- 5-րդ հոդվածի 1-ին մասը, (որով ասվում էր, որ պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները և հանրային ծառայության մեջ գտնվող անձինք, բացառությամբ զինվորական ծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նոտարները, և անհատ ձեռնարկատերերը),

- 7-րդ հոդվածի 1-ին կետը, որով նշվում էր կուտակային վճարների չափը և վճարման կարգը։

 Ըստ սահմանադրական դատարանի այս հոդվածները խախտում են յուրաքանչյուր անձի հայեցողությամբ իր սեփականություն հանդիսացող աշխատավարձի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը և հանգեցնում են մարդու կամքից անկախ իր սեփականության իրավունքի սահմանափակում։

 - 49-րդ հոդվածի 1-ին մասը` իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սկզբունքների պահանջներին համարժեք, իրավունքների պաշտպանության կոնկրետ երաշխիքներ չամրագրելու և տվյալ իրավահարաբերություններում գործադիր իշխանության հայեցողությամբ սահմանների չհստակեցնելու հանգամանքից ելնելով: Այս հոդվածով սահմանվում էր, որ մասնակիցների կատարած բոլոր վճարները՝ ճշգրտված տարեկան գնաճով, երաշխավորվում են, ընդ որում դրա 20%-ը երաշխավորում է ստեղծված հատուկ Երաշխիքային ֆոնդը, իսկ մնացած 80%-ը՝ Հայաստանի Հանրապետությունը։ Ըստ դատարանի կենսաթոշակային ֆոնդերը` իրենց սեփականության որոշակի մասով, նույնպես պետք է երաշխիքներ տան:

 - Դատարանը անվավեր է ճանաչել ֆինանսական գործիքներում ներդրումների սահմանափակումները, որոնք կատարվում են ՀՀ կառավարության կողմից։ Ինչպես նաև օրենքի այն կետը, որով նախատեսվում էր Երաշխիքային հատուկ ֆոնդի ստեղծումը։

 - Վեճի առարկա հանդիսացող հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 41 հոդվածի չորրորդ մասի ռիսկերի կառավարման համակարգի ներկայացվող պահանջները սահմանվում են ԿԲ նորմատիվ իրավական ակտերով դրույթը ճանաչվել է Սահմանադրության 83.5 հոդվածի առաջն կետին հակասող և անվավեր։

Ըստ Դատարանի սահմանադրությանը չհակասող են ճանաճվել հետևյալ հոդվածները․


-         Հոդված 8, որով նշվում է` իրենց աշխատողների համար (անունից) կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականությունը կրում են գործատուները` որպես հարկային գործակալ:


-         Հոդված 37 - Մասնակիցների կողմից պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ընտրելու պարտականությունը


-         Հոդված 38 - Կենսաթոշակային ֆոնդ ընտրելու համար անձի պարտավորությունները (ֆոնդի ընտրության դիմումի ձևը, ներկայացնելու ժամկետները և այլն)


-         Հոդված 40, որով սահմանվում է անձի կենսաթոշակային ֆոնդի կառավարչին և կենսաթոշակային ֆոնդը փոխելու իրավունքը:

Նշված դրույքները ճանաչվել են սահմանադրությանը չհակասող, քանի որ չեն կարող հիմքում ունենալ կամ մեկնաբանվել որպես մարդկանց հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակում։

Մինչ դեպտեմբերի 30-ը Դատարանը ժամանակ է տվել ՀՀ ազգային ժողովին և կառավարությանը՝ վերանայել և իր որոշմանը համապատասխանելցնել Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված դրույթները, իսկ մինչ այս իրականացված կուտակային վճարները պետք է վերահաշվարկել։

ebank.am - լրատվական կայք


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x